Twitter-ի գլխավոր գրասենյակում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է, թիկնապահները Իլոն Մասկին ուղեկցում են նույնիսկ մինչև զուգարան

7 մարտի, 2023  16:00

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկին ընկերության գլխամասային գրասենյակում (գտնվում է Սան Ֆրանցիսկոյում) ամենուր ուղեկցում է առնվազն երկու թիկնապահ այն դեպքում, երբ նախկինում Մասկը միայնակ էր շրջում ընկերության տարբեր բաժիններով, շփվում ինժեներների հետ, այս մասին Business Insider-ին ասել են սոցցանցի աշխատողները։

Նրանք պարզաբանել են, Մասկի թիկնապահները «բարձրահասակ» և «թիկնեղ» են, ինչպես «հոլիվուդյան ֆիլմերի» թիկնապահները։ Նրանք աշխարհի ամենահարուստ մարդուն ուղեկցում են նույնիսկ զուգարան գնալիս:

Աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին ՏՏ ընկերությունները զգալի գումարներ են ծախսում բարձրաստիճան ղեկավարների, գործադիր տնօրենների անվտանգությունն ապահովելու համար: Օրինակ՝ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2023 թ․ համար 14 միլիոն դոլար է հատկացրել իր անձնական անվտանգության համար: Սա ներառում է անձնակազմը, սարքավորումները և բնակավայրում անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կօգնեն Ցուկերբերգին և նրա ընտանիքին անվտանգ պահել։

Ըստ Twitter-ի աշխատակիցների՝ ընկերության գլխամասային գրասենյակում թիկնապահներով շրջելը վկայում է, որ Մասկը չի վստահում սոցցանցի աշխատակիցներին։ Ընդորում, նա թիկնապահներով է շրջում այդ դեպքում, երբ կողմնակի մարդիկ պարզապես չեն կարող մուտք գործել ընկերության գրասենյակ, քանի որ ընկերության առաջին հարկում գործում է անվտանգության ծառայություն։

Մասկի հայրը՝ Էրոլը, հունվարին լրատվամիջոցներին ասել էր, որ անհանգստանում է որդու անվտանգության համար, թեև նրան պաշտպանում են «100 թիկնապահներ»։ Նա նաև ասել էր, որ Մասկը արդիականացրել է Հարավային Աֆրիկայում գտնվող իր՝ Էրոլի տան անվտանգության համակարգը․ այնտեղ զինված թիկնապահներն այժմ շուրջօրյա հսկողություն են իրականացնում, տան շուրջ բոլորը տեղադրվել են նաև տեսախցիկներ և էլեկտրական պարիսպ:

Հունվարին Մասկը բավական երկար շփվել էր սոցցանցի աշխատողների հետ Twitter-ում նոր հնարավորություններ և թարմացումներ ներդնելու շուրջ։ Հենց այդ աշխատանքի ժամանակ Գրկախառնության միջազգային օրվա շրջանակում նա հանգստյան օրերին շրջել էր գրասենյակում և գրկել բոլոր նրանց, ում հանդիպել էր: Դատելով լուսանկարից՝ ընկերության այս հարկը (հավանաբար գլխավոր գրասենյակում) առանձնապես մարդաշատ չէ։

Elon Musk hugging day .jpeg (341 KB)

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը վերջերս վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը և կրկին զբաղեցրել առաջին տեղը Bloomberg Billionaires Index-ում։ Նրա կարողությունն այժմ գնահատվում է 187 մլրդ դոլար:


 
 
 
 
  • Արխիվ