WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի, որը կօգնի պաշտպանվել խարդախների զանգերից

7 մարտի, 2023  11:52

WhatsApp հաղորդագրությունների հանրահայտ հավելվածը շուտով կունենա նոր գործառույթ, որը կօգնի պաշտպանվել սպամերների, խաբեբաների և այլ չարագործների զանգերից:

Ինչպես տեղեկացնում է WABetaInfo ռեսուրսը, նոր գործառույթը, որը դեռ մշակման փուլում է, թույլ կտա արգելափակել անծանոթ համարներից ստացվող զանգերը։ Օգտատերը կկարողանա կարգավորումներում նշել, որ չի ցանկանում զանգեր ստանալ անհայտ համարներից։ Այս դեպքում զանգահարողը չի ստանա որևէ ծանուցում, որ իր զանգը չեն տեսնում կամ չեն լսում. նա կլսի, թե ինչպես է զանգը գնում, և նրան ոչ ոք պարզապես չի պատասխանի: Այս գործառույթն ակտիվացրած օգտատերը նույնիսկ չի իմանա անհայտ բաժանորդի կողմից հնարավոր վտանգավոր զանգի մասին։

whatsapp-new-function-silcene-unknown-callers.jpg (41 KB)

Այդուհանդերձ, օգտատերը հնարավորություն կունենա դիտել անծանոթ համարներից բաց թողնված զանգերի պատմությունը։ Եթե ​​նա որոշի, որ բաց թողնված զանգն իր համար վտանգ չի ներկայացնում կամ ճանաչի համարը, որից իրեն զանգահարել են, կկարողանա հետ զանգահարել տվյալ համարին։

Այս ֆունկցիան կարող է զգալիորեն նվազեցնել չարագործների գործունեության արդյունավետությունը: Հավանաբար, որոշ դեպքերում այն ​​նաև կկարողանա նվազեցնել սմարթֆոնը Pegasus լրտեսող ծրագրերով վարակվելու վտանգը, որը կարող է նաև ներթափանցել սարք հենց զանգերի ժամանակ, այդ թվում՝ մեսենջերին ստացվող զանգերի:

Անծանոթ համարներից զանգերի արգելափակման գործառույթը ներկայումս անցնում է ներքին փորձարկում և հասանելի չէ նույնիսկ բետա թեստավորման ծրագրի մասնակիցներին: Սկզբում գործառույթը կհայտնվի Android սմարթֆոնների վրա, սակայն ապագայում, ամենայն հավանականությամբ, կլինի iOS-ի համար նախատեսված տարբերակ ևս։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ