HONOR X9a և HONOR X8a սմարթֆոնների հիմնական առանձնահատկությունները

1 մարտի, 2023  12:00

Հայաստանում HONOR ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների իր նոր շարքը, որոնք թեև մատչելի են, սակայն տեխնիկապես գերհագեցած են։ NEWS.am Tech-ը որոշել է ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու նորույթները՝ HONOR X9a և HONOR X8a մոդելները, որոնք թեև պատկանում են նույն շարքին, սակայն էապես տարբերվում են միմյանցից։ Եկե՛ք միասին պարզենք, թե ինչպես։

HONOR-X9a-vs- HONOR-X8a

Ի՞նչ կա տուփի մեջ

Երկու հեռախոսների փաթեթավորումը գրեթե նույնն է։ Նույնն է նաև տուփերի պարունակությունը․ և՛ HONOR X9a-ի, և՛ HONOR X8a-ի տուփերում հեռախոսի հետ միասին կգտնեք երաշխիքային կտրոնով ստվարաթղթե ծրար, SIM քարտը տեղադրելու համար նախատեսված սեղմակ, լիցքավորիչ և USB լար: Միակ տարբերությունը կապված է լիցքավորիչների հզորության հետ․ X9a-ն ունի 40 Վտ հզորությամբ սնուցմամբ լիցքավորիչ, իսկ X8a-ն՝ 22,5 Վտ: Սմարթֆոնների էկրանին, բնականաբար, փակցված են պաշտպանիչ թաղանթներ։ 

Արտաքին տեսք

Երկու նորույթների դիզայնն էլ գրավիչ է և ակնահաճո։ HONOR X9a-ն աչքի է ընկնում պրեմիում դասի սմարթֆոններին բնորոշ «ջրվեժատիպ» կամ կոր էկրանով, ինչը բնորոշ է ավելի թանկ սեգմենտի սմարթֆոններին, օրինակ՝ HONOR 70-ին։ Վերջինս իր կոր էկրանի և շատ բարակ շրջանակների շնորհիվ շատ ավելի բարակ է թվում, քան իրականում է (ունի 7,9 մմ հաստություն)։

HONOR-X9a-vs- HONOR-X8a

HONOR X8a-ն ամբողջովին հարթ է և ավելի դասական տեսք ունի: Ուշագրավ է, որ այս սմարթֆոնն ավելի բարակ է, քան HONOR X9a-ն՝ 7,48 մմ: Սակայն իր դիզայներական լուծումների շնորհիվ, X9a-ն, այնուամենայնիվ, շատ ավելի բարակ է թվում: Առհասարակ HONOR X8a-ը կարծես ստեղծված լինի սլացիկ ու թեթև HONOR X9a-ին հակակշռելու համար։ 

Ինչ վերաբերում է այս երկու սմարթֆոնների հիմնական առանձնահատկություններին, ապա նախ պետք է նշել, որ մի փոքր տարբերվում են սմարթֆոնների կառավարման կոճակները: Օրինակ՝ X9a-ի ձախ կողմում ոչինչ չկա, իսկ X8a-ն այս հատվածում ունի երկու SIM քարտի համար նախատեսված բնիկ: HONOR X9a-ի դեպքում SIM քարտերի բնիկը հեռախոսի ստորին հատվածում է տեղակայված։ Բացի դրանից, միմյանցից սկզբունքորեն տարբերվում է սմարթֆոնների ապաբլոկավորման ձևը: X9a-ի դեպքում մատնահետքի սք     աները գտնվում է էկրանի տակ, մինչդեռ X8a-ի դեպքում՝ կողքի հատվածում: Առաջին մեթոդը տեխնոլոգիական առումով ավելի առաջադեմ է, բայց երկրորդ տարբերակը կարող է ոմանց համար ավելի հարմար լինել։ Երկու դեպքում էլ սենսորն աշխատում է արագ ու հստակ, ինչը երաշխավորում է, որ ապաբլոկավորման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

HONOR-X9a-vs- HONOR-X8a

Երկու մոդելներն էլ հասանելի են երեք գույնով։ Դասական սև տարբերակը ամեն դեպքում տարբեր է երկու սմարթֆոնների համար։ HONOR X9a-ի դեպքում մակերեսը փայլուն է, և հետևաբար, սմարթֆոնի վրայի մատնահետքերը, փոշին ավելի տեսանելի են, իսկ HONOR X8a-ի դեպքում մակերեսը փայլատ է, ինչի շնորհիվ փոշին ու մատնահետքերը գրեթե չեն նկատվում։ Վերջինս և՛ ավելի հարմար է, և՛ ավելի հաճելի, սակայն վստահաբար HONOR X9a մոդելի դասական փայլուն տարբերակը նույնպես կգտնի իր երկրպագուներին։

Արծաթագույն տարբերակները նույնպես տարբերվում են միմյանցից։ HONOR X9a-ի արծաթագույնն ունի ծիածանագույն գրադիենտ և տարբեր դիտանկյուններից այն տարբեր երանգներ է ստանում՝ դեղին, կանաչ, մանուշակագույն և այլն: HONOR X8a-ի արծաթագույնն իսկապես արծաթագույն է, չնայած թեթև երանգներ նույնպես կարելի է նկատել: Երկու տարբերակի մակերեսն էլ փոքր-ինչ թավշյա է։ Այսպիսի հեռախոսները միշտ թարմ տեսք են ունենում։

Երկու սմարթֆոններն էլ ունեն գունային տարբերակներ, որոնք բացառիկ են միայն տվյալ մոդելի համար։ Օրինակ՝ մուգ կանաչը բացառապես X9a մոդելի գույնն է։ Գուցե սուբյեկտիվ հնչի, բայց դա ամենագեղեցիկ գույնն է, այն միաժամանակ նաև շատ պրակտիկ է։ X8a-ի բացառիկ գույնը երկնագույնն է՝ թեթև բյուրեղյա էֆեկտով և մետաքսանման մակերեսով:

HONOR-X9a-vs- HONOR-X8a

Հետևի կողմից երկու հեռախոսներն էլ միանման են, բացառությամբ տեսախցիկների բլոկի դիզայնի։ HONOR X9a-ն ունի ֆոտոսենսորներ, որոնք ներկառուցված են էլեգանտ, պրեմիում տեսք ունեցող օղակի մեջ, մինչդեռ HONOR X8a-ը շատերին ավելի ճանաչելի տեսք ունի․ երեք տեսախցիկներն ու լուսադիոդային ֆլեշը տեղակայաված են քառակուսի մեծ բլոկում։

Արդյունքում, թե՛ X9a-ն, թե՛ X8a-ն ունեն իրենց անհատականությունը, հմայքը և ոճը: Նույնիսկ արտաքուստ, դրանք բոլորովին տարբեր սմարթֆոններ են՝ նախատեսված տարբեր ճաշակի և նախասիրությունների տեր մարդկանց համար: HONOR X9a-ն ավելի նրբագեղ է, իսկ HONOR X8a-ը դասական ոճի սմարթֆոններ նախընտրողների համար է: Ակնհայտ է, որ արտադրողը փորձել է գոհացնել բոլորին։

Մեծ էկրաններ

HONOR X9a-ի էկրանը լիովին համահունչ է իր դիզայնին: Այն նույնքան բարձրակարգ է, որքան իր արտաքին տեսքը: «Ջրվեժ-էկրանը» զբաղեցնում է հեռախոսի գրեթե ողջ դիմային հատվածը։ AMOLED մատրիցայի անկյունագիծը 6,67” է՝ 1080x2400 պիքսել լուծաչափով, ինչն արդեն շատ լավ է։ Սակայն ավելի հիշարժան է այն, որ էկրանը թարմացվում է 120 Հց հաճախականությամբ, ինչն ապահովում է սահուն անիմացիա ինչպես ինտերֆեյսում, այնպես էլ հավելվածներում։

HONOR-X9a-vs- HONOR-X8a

HONOR X8a-ը կարծես ևս մեկ անգամ ընդգծում է իր դասականությունը՝ ոչ մի կլորություն կամ կորություն: Այնուամենայնիվ, այստեղ էկրանը նույնպես բարձրակարգ է՝ 6,7” անկյունագծով (գրեթե ինչպես X9a-ի դեպքում) և 1080x2388 պիքսել լուծաչափով: Մատրիցան AMOLED չէ, այլ LTPS, բայց նույնպես գերազանց որակ է ապահովում: Թեև պետք է ընդունել, որ X8a-ի դեպքում  պատկերի թարմացման արագությունն ավելի համեստ է՝ 90 Հց (ի տարբերություն X9a-ի 120 Հց-ի)։

Սակայն ամենակարևորն այն է, որ երկու մոդելներն էլ ունեն բարձրորակ մատրիցաներ՝ պիքսելային բարձր խտությամբ։ Հենց դա էլ ապահովում է կայուն պատկերներ, որոնց նայելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանք պարզապես տպված են թղթի վրա։

Գեղեցիկի մասին պատկերացումները, բնականաբար, տարբեր են։ Ոմանց համար ավելի գրավիչ կարող է լինել HONOR X9a-ի գերժամանակակից և աչք շոյող առաջադեմ էկրանը: Բայց դա բնավ չի նշանակում, որ HONOR X8a-ի էկրանը գրավիչ չէ։ Պարզապես այն տարբեր է, չունի կորություններ, սակայն ունի նույնքան վառ, պարզ ու հարուստ գույներ։

Լուսանկարել անդադար

Երկու սմարթֆոնն էլ ունեն երեք հիմնական տեսախցիկ     ից բաղկացած համակարգ:
Ընդ որում, X9a-ի և X8a-ի երկու սենսորները, ըստ երևույթին, նույնն են: Տեսախցիկներից մեկը 2 մեգապիքսելանոց է, որով հնարավոր է սուպեր մակրոլուսանկարներ անել։ 5 ՄՊ սենսորը կարող է գերլայնանկյուն համայնապատկերներ ստանալ։

Իրականում երկու մոդելների տեսախցիկներն էլ բավական լավ են աշխատում, բայց, եթե անկեղծ, ապա լավագույն կադրերի մեծ մասը կստանաք հիմնական տեսախցիկների շնորհիվ: HONOR X9a-ի դեպքում այն 64 ՄՊ տեսախցիկ է, իսկ HONOR X8a-ի տեսախցիկը 100 ՄՊ է: Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, որ ավելի վաղ արտադրված մոդելն է արժանացել ավելի կատարելագործված տեսախցիկի։ Սակայն տարօրինակ ոչինչ չկա, քանի որ լուսանկարի վերջնական որակը միայն մեգապիքսելների քանակով չի որոշվում։

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-2

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-3

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-4

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-5

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-6

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-7

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-8

HONOR-X9a-vs- HONOR-X8a-cameras-9

Երկու սմարթֆոնների արած լուսանկարների որակական ակնհայտ տարբերությունները նկատելի են միայն մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում, այլապես դրանք դժվար է նկատել։ Պարզ եղանակի և լավ լուսավորության պայմաններում երկու հեռախոսներն էլ հեշտությամբ ստանում են բարձրորակ կադրեր, որոնք ունեն գունային գերազանց վերարտադրություն, պահպանում են սպիտակի ճիշտ բալանսը և փոխանցում բոլոր հնարավոր դետալները։

Այնուամենայնիվ, մթնշաղին կամ քիչ լույսի պայմաններում HONOR X9a մոդելն ավելի առաջ է անցնում. այս սմարթֆոնն ավելի լավ է արտաբերում մանրամասները և ավելի ճշգրիտ է աշխատում գույնի հետ: Տարբերությունը, իհարկե, շատ չէ, սակայն այն հօգուտ HONOR X9a մոդելի է։

Երկու սմարթֆոնն էլ կարողանում են տեսանկարահանել միաժամանակ երկու տեսախցիկից՝ առջևի և հիմնական։ Այս հնարավորությունն անշուշտ կգնահատեն հատկապես բլոգերները։

Ամփոփելով՝ նշենք, որ և՛ HONOR X9a-ն, և՛ HONOR X8a-ը կատարյալ սմարթֆոններ են ամենօրյա ֆոտո և վիդեո նկարահանումների համար: Պարզապես X9a-ն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում․ դրանով նկարահանելն ավելի հարմար է, հատկապես գիշերային քաղաքի փողոցներում։

Octa-core հզորություն

Սմարթֆոններն ունեն տարբեր պրոցեսորներ։ Ավելի թանկ HONOR X9a մոդելը նախապատվությունը տվել է Qualcomm ընկերությանը՝ իր Snapdragon 695 չիպով, իսկ HONOR X8a-ը նախընտրել է MediaTek-ը՝ Helio G88 չիպով: Երկուս հեռախոսների դեպքում էլ միջուկների դասավորությունը նույնն է։ Առկա է երկու հզոր միջուկ՝ նախատեսված բարդ, առավելագույն ռեսուրսներ պահանջող ինտենսիվ աշխատանքի համար, ինչպես նաև վեց միջուկ՝ ամենապարզ, նվազագույն էներգիա պահանջող առաջադրանքների համար։

Ընդորում, X9a-ն ունի բարձր արդյունավետությամբ երկու միջուկ, որոնք X8a-ի միջուկներից ավելի հզոր են: Այստեղ գուցե ընթերցողի մոտ հարց առաջանա, թե ինչպես է դա ազդում սմարթֆոնների աշխատանքի վրա։ Անմիջապես պատասխանենք՝ գրեթե ոչ մի կերպ։ HONOR X9a-ն մեկուկես անգամ ավելի շատ միավոր է վաստակում սինթետիկ չափորոշիչներում: Գուցե այն մի փոքր ավելի արագ է գործարկում որոշ ծրագրեր, այդուհանդերձ, ամենօրյա աշխատանքում երկու սմարթֆոնն էլ լիովին արդարացնում են իրենց։ Ճիշտ է, հզորությունների առումով չեմպիոն չեն, բայց իրենց գործը լավ են անում։ Ցանկացած հավելված աշխատում է առանց խնդիրների, խաղերն արագ են, ֆիլմերը հեշտ են ներբեռնվում, ինտերֆեյսում աշխատանքը ոչ մի վայրկյան չի դադարում։ Յուրաքանչյուր մոդելի օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ է, ինչն ավելի քան բավարար է նույնիսկ ամենաակտիվ օգտատերերի համար: Ներկառուցված հիշողությունը նույնն է՝ 128 ԳԲ։

«Կենսունակություն»

Մեկ լիցքավորմամբ երկու սմարթֆոններն էլ կարող են բավական երկար աշխատել։ Ն​ույնիսկ ժամերով խաղալու դեպքում լիցքավորումը կպահպանվի մեկ ամբողջ օր: HONOR X9a-ն ավելի երկար կծառայի, քանզի այն ստացել է ավելի մեծ մարտկոց և էներգաարդյունավետ պրոցեսոր: Այս սմարթֆոնը հեշտությամբ կծառայի երկու օր, իհարկե, եթե այն չծանրաբեռնեք ​​GPS-ի աշխատանքով։

HONOR-X9a-vs- HONOR-X8a

Հիմնական տարբերությունը լիցքավորման հզորությունն է։ X9a-ն սնուցվում է 40 Վտ հզորությամբ լիցքավորիչով: Սմարթֆոնը 0-ից մինչև 100% լիցքավորել հնարավոր է ընդամենը մեկ ժամում և նույնիսկ ավելի քիչ։ X8a-ն ունի 22,5 Վտ հզորությամբ սնուցմամբ լիցքավորիչ և ամբողջական լիցքավորումը տևում է մոտ մեկուկես ժամ։

Ամփոփում

Թե՛ HONOR X9a-ն, և թե՛ HONOR X8a-ն հավատարիմ են այս սմարթֆոնների համար արտադրողի մշակած կոնցեպտին․ դրանք թանկարժեք չեն, բայց առաջարկում են առաջադեմ տեխնոլոգիաների առավելագույն հնարավորությունները։

HONOR X9a-ի գինն ավելի բարձր է և բնական է, որ այն ավելի մեծ հնարավորություններ ունի։ Այս սմարթֆոնն ունի նորարարական դիզայն, 120 Հց հաճախականությամբ կոր էկրան, շատ հզոր պրոցեսոր, ավելի մեծ մարտկոց, ավելի արագ լիցքավորման հնարավորություն և տեսախցիկ, որը լավ է նկարում ցածր լուսավորության պայմաններում: Հայաստանում այս սմարթֆոնը կարելի է գնել Vega, Ucom, Telecom Armenia, Vesta, VLV, Eldorado և ZigZag խանութներում՝ 144,900 դրամով։

Ապրանքանիշի պաշտոնական գործընկերներից HONOR X9a կամ HONOR X8a սմարթֆոն ձեռք բերելով՝ գնորդը կստանա բոնուս՝ HONOR Choice X3 lite ականջակալ։ Մեր ուսումնասիրած երկու մոդելից բացի, արտադրողն առաջարկում է նաև HONOR X7a սմարթֆոնը, որը նույնպես աչքի է ընկնում իր մատչելիությամբ. այն արժե ընդամենը 76,900 դրամ։


 
 
 
 
  • Արխիվ