Ներկայացվել են մինչև 150 դոլար արժողությամբ 5 լավագույն սմարթֆոնները

15 փետրվարի, 2023  20:51

Gizchina պորտալը կազմել է մինչև 150 դոլար (մոտ 60,000 դրամ) արժությամբ լավագույն սմարթֆոնների հնգյակը։ Այն գլխավորում է Redmi 12C-ը, որը ստացել է MediaTek Helio G85 չիպ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներքին հիշողություն։

Այս սմարթֆոնն ունի մեծ՝ 6,71 դյույմանոց HD + էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ և 2 ՄՊ մակրոմոդուլ։ Նորույթն ունի 5000 մԱ/ժ մարտկոց, 3,5 մմ աուդիոխցիկ և մատնահետքի սկաներ, որը տեղադրված է հետևի վահանակի վրա:

Redmi 12C .jpg (86 KB)

Ցուցակի երկրորդ տեղում է Moto G31-ը, որը զինված է Helio G85 բյուջետային չիպով և ունի հիշողության նույն պարամետրերը, ինչ Redmi 12C-ը։ Միաժամանակ սմարթֆոնն ունի Full HD էկրան՝ 6,4 դյույմ անկյունագծով։

Moto-ն նաև տարբերվում տեսախցիկների հավաքածուով. բացի 50 ՄՊ հիմնական տեսախցիկից և 2 ՄՊ մակրոմոդուլից, այստեղ ներկայացված է 8 ՄՊ գերլայնանկյուն սենսոր: Moto G31-ի մարտկոցն ունի 5000 մԱ/ժ հզորություն։

Motorola-Moto-G31-colors.jpg (88 KB)

Gizchina-ի բյուջետային լավագույն սմարթֆոնների երրորդ հորիզոնականը զբաղեցրել է OnePlus Nord N20 SE-ն, որն ստացել է Helio G35 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներքին հիշողություն։

Սարքն ստացել է 6,56 դյույմանոց HD+ IPS էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ և 2 ՄՊ սելֆի տեսախցիկ։ OnePlus-ի Nord N20 SE-ն ունի 5000 մԱ/ժ մարտկոց:

OnePlus-Nord-20-SE-features.jpg (49 KB)

Չորրորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy A04e-ը, որն ունի Mediatek MT6765 Helio P35 (12nm) պրոցեսոր, 6.5 դյույմանոց էկրան, 13 ՄՊ հիմնական տեսախցիկ, 4 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողություն, 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց:

Samsung Galaxy A04e.JPG (35 KB)

Ցուցակի վերջին տեղում է հարվածակայուն Blackview BV5200 Pro սմարթֆոնը։ Այն ունի MediaTek Helio G35 պրոցեսոր, 6.1 դյույմանոց էկրան, 13 ՄՊ տեսախցիկ, 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն, 5180 մԱ/ժ հզորությամբ մարտկոց:

45979-blackview-bv5200-pro-3.jpg (148 KB)

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ