Modicus Prime ստարտափը $1,1 միլիոն ներդրում է ներգրավել

17 հունվարի, 2023  18:12

Modicus Prime ստարտափը, որը հայազգի հիմնադիրներ ունի, 1.1 մլն դոլար նախասաղմնային ներդրում է ստացել, այս մասին տեղեկացրել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Թեյլոր Չարտիեն։

«Մենք ամուր հիմք ենք ստեղծել, որպեսզի շարունակենք արագացնել հետազոտությունները և խնայել առևտրային ծախսերը մեր համակարգչային տեսողության տեխնոլոգիայի միջոցով մեր դեղագործական, CDMO-ի և կենսատեխնոլոգիական հաճախորդների համար»,-  գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով այն ընկերություններին և անհատներին, որոնք կարևոր դեր են ունեցել դրամահայթայթման ընթացքում։

Modicus Prime-ն առաջարկում է արհեստական բանականության/մեքենայական ուսուցման լուծումներ, որոնք մշակում են կենսական գիտությունների ոլորտի տարասեռ տվյալներ՝ անոմալիաների հայտնաբերման, մոնիտորինգի և արդյունավետ որոշումների կայացման համար:

Օրինակ՝ ընկերության համակարգչային տեսողության լուծումը, որը կոչվում է mpVision, ապահովում է պատկերների խելացի վերլուծություն՝ ցանկացած մասշտաբով կենսաբանական նյութերի մոնիտորինգի համար: mpVision-ը փորձարկվել է թոփ 10 դեղագործական ընկերությունների գիտնականների կողմից, որոնք աջակցում են դեղագործական արդյունաբերության աղտոտվածությունը վերացնելու առաքելությանը:

Ընկերության ինքնասպասարկվող ծրագրակազմն օգնում է նաև իրական ժամանակում հետևել արտադրանքի որակի ապահովմանը, հետևել գործառնական ծախսերի կրճատմանը և այլն։

Ընկերության ծառայությունները ներառում են՝ նախնական ԱԲ խորհրդատվություն, ինքնասպասարկվող ծրագրակազմի կառուցում, վերջնական օգտագործողների վերապատրաստում և կրթում և կոնկրետ ծրագրի կարիքների համար ԱԲ աջակցության տրամադրում։ 

 


 
 
 
 
  • Արխիվ