Արհեստական ​բանականությամբ աշխատող 8 օգտակար գործիք, որոնք անվճար են

6 հունվարի, 2023  16:12

Արհեստական բանականությունը (ԱԲ) նորանոր ոլորտներում է ներդրվում՝ ընդլայնելով ծառայությունների ու գործիքների շրջանակը, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում։ Ստորև ներկայացվում է ԱԲ-ով աշխատող ութ անվճար գործիք, որոնք պարզ են և դրանց օգտագործում բավական հեշտ է։

Midjourney – Պատկերի ստեղծող

Midjourney-ին ԱԲ-ի վրա հիմնված ծրագիր է, որը պատկերներ է ստեղծում տեքստային նկարագրությունների հիման վրա: Գործիքը ներկայումս գտնվում է բաց բետա փորձարկման փուլում, որն սկսվել է 2022 թ. հուլիսի 12-ին:

Պատկերի գեներացման ողջ պրոցեսն այժմ տեղի է ունենում Discord-ում (անվճար մեսենջեր, որը թույլ է տալիս փոխանակել ձայնային, վիդեո և տեքստային հաղորդագրություններ): Պատկերն ստանալու համար պետք է բավականին ճշգրիտ նկարագրություն ներկայացնել, որը պահանջում է որոշակի գիտելիքներ և հմտություններ:

synthetic ai .JPG (46 KB)

GFP-GAN – Լուսանկարների վերականգնում

GFP-GAN-ը (Generative Facial Prior-Generative Adversarial Network) ԱԲ-ի նոր անվճար գործիք է, որը կարող է ակնթարթորեն շտկել հին լուսանկարների մեծ մասը: Լուսանկարում բացակայող դետալները լրացվում են մի քանի վայրկյանում՝ պահպանելով բարձր ճշգրտությունն ու որակը։ GFP-GAN-ը մշակվել է Tencent-ի կողմից: Այս տեսանյութում բացատրվում է, թե ինչպես է ծրագիրն աշխատում։

Կարելի է անվճար փորձել GFP-GAN դեմո տարբերակը: Ծրագրի ստեղծողները նաև հրապարակել են իրենց ծածկագիրը՝ թույլ տալով բոլորին իրականացնել վերականգնման տեխնոլոգիան իրենց նախագծերում:

GFP.JPG (40 KB)

Copy.ai – Քոփիռայթեր

Սա AI-ով աշխատող քոփիռայթինգի գործիք է, որն ստեղծում է յուրօրինակ բովանդակություն։ Պարզապես հարկավոր է ներկայացնել թեմայի հակիրճ նկարագրությունը, ծրագիրն ինքնուրույն անում է մնացածը։ Copy.Ai-ը կարող է օգտակար լինել բովանդակություն ստեղծողների համար: Օրինակ՝ այն կարող է օգտատերերին օգնել բովանդակություն ստեղծել Instagram-ի համար, անել բլոգային գրառումներ, ապրանքների նկարագրություններ և այլն:
Copy.JPG (34 KB)

JADBio – Մեքենայական ուսուցում

JADBio-ն մեքենայական ուսուցման համար հարմար հարթակ է, որը չի պահանջում ծրագրավորման հմտություններ և հագեցած է գիտելիքներ ստանալու հզոր գործիքներով: Այն հատուկ նախագծված է կենսատեխնոլոգիայի համար, թեև յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել մանրակրկիտ մշակված տվյալներ և վերլուծել դրանք:

JADBio-ն շատ օգտակար է ուսանողների համար, որոնք ցանկանում են խորանալ մեքենայական ուսուցման մեջ։ Այն նաև օգտակար կլինի այն ​​մարդկանց համար, որոնք ցանկանում են ստեղծել կանխատեսող մոդելներ։

JADBio.JPG (56 KB)

DALL-E 2 – Պատկերի ստեղծող

DALL-E 2 Open AI ընկերության ԱԲ-ի նոր համակարգ է, որը կարող է ստեղծել իրատեսական պատկերներ և գծագրեր բնական լեզվի նկարագրությունների հիման վրա: Այն կարող է տեքստային նկարագրությունից ստեղծել օրիգինալ, իրատեսական պատկերներ և արվեստի գործեր: Կայքում կան մի քանի օրինակներ, որոնք կարող են ձեզ ոգեշնչել: Այն լիովին անվճար է օգտագործման համար:

DALL-E 2.JPG (26 KB)

Notion.ai – Քոփիռայթեր

Notion-ը փորձարկում է «Notion AI»-ի նոր գործառույթը բովանդակություն ստեղծելու համար: Պարզապես պետք է հավելվածին ասել, թե ինչ եք ցանկանում՝ բլոգային գրառում, էլփոստի ձևանմուշ, կարդալու համար նախատեսված հիանալի բիզնես գրքերի ցանկ, և հավելվածն իրականում ստեղծում է բովանդակություն հենց ձեր աչքի առաջ:

Շատ օգտատերեր Notion-ը սիրում են նշումներ անելու համար, և այս ֆունկցիան անպայման Notion-ն առաջ կտանի։

notion ai.JPG (44 KB)

Lumen5 – Վիդեոյի ստեղծող

Lumen5-ը տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ է և ունի գործիքներ, որոնք հեշտացնում են տեսանյութերի ստեղծումը մի քանի քայլով: Այն ներառում է հիանալի ձևանմուշներ և տարբեր ձևաչափեր սոցիալական մեդիայի տարբեր հարթակների համար: Հիանալի և հեշտ օգտագործման գործիք է, հատկապես, եթե ցանկանում եք արագ ստեղծել սոցիալական մեդիայի համար նախատեսված բովանդակություն:

Lumen-ը նաև առաջարկում է պատկերների և տեսանյութերի լայն տեսականի, որոնք կարող եք ներառել վերջնական տեսանյութում։

Lumen5.JPG (41 KB)

Lalal.ai – Աուդիոյի բաժանիչ

Lalal-ն կիրառում է արհեստական բանականություն երաժշտությունից վոկալն արագ, հեշտ ու ճշգրիտ առանձնացնել համար։ Այս ծրագրի միջոցով հնարավոր է ջնջել վոկալի, հարվածային գործիքների, բասի, դաշնամուրի, էլեկտրական կիթառի, ակուստիկ և սինթեզատորների թրեքները՝ առանց որակը կորցնելու:

Սկզբի 10 րոպեն է միայն անվճար, այնուհետև 15 եվրո միանվագ վճար 90 րոպե մշակման համար։

 Lalal.JPG (36 KB)

 

 


 
 
 
 
  • Արխիվ