Orion տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում

12 դեկտեմբերի, 2022  10:39

NASA-ի Artemis 1 առաքելությունն ավարտվել է․ Orion տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում: 

«NASA-ի Orion տիեզերանավի անձնակազմի մոդուլը հաջողությամբ անջատվել է իր սպասարկման մոդուլից կենտրոնական եվրոպական ժամանակով առավոտյան ժամը 11:00-ին՝ անձնակազմի մոդուլի Երկիր վերադարձին նախապատրաստելու շրջանակում»- ասվում է NASA-ի տարածած հաղորդագրությունում:

NASA-ի Artemis 1 անօդաչու առաքելությունը հաջողությամբ մեկնարկել էր նոյեմբերի 16-ին։ Orion տիեզերանավը հնարավորինս (մոտ 130 կմ) մոտեցել է Լուսնին։ Orion-ն իր հետ տիեզերք է տարել երեք մանեկեն, որոնք հագեցած են 5600 սենսորներով, որպեսզի չափեն ճառագայթման մակարդակը։ Դա գիտնականներին կօգնի հասկանալ, թե որքան վտանգավոր են նման թռիչքները տիեզերագնացների համար:

​Artemis 1 առաքելությունից հետո NASA-ն նախատեսել է Artemis 2 առաքելությունը, որը տիեզերագնացներին 2024 թ․ կտանի Լուսնի ուղեծիր, սակայն տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք չեն կատարի: Իսկ արդեն 2025 թ․, Artemis 3 առաքելության շրջանակում, տիեզերագնացները կկարողանան նաև վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։

Orion.JPG (79 KB)

Orion տիեզերանավը Artemis 1 անօդաչու առաքելության շրջանակում Լուսնի հեռավոր ռետրոգրադային ուղեծրով թռչելիս նկարահանել է Երկիրը և Լուսինը: Առաքելության ընթացքում Orion-ը նաև Լուսնի մակերեսի գեղեցիկ լուսանկարներ է արել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ