Հայտնի է, թե երբ տեղի կունենա Made by Google միջոցառումը․ ի՞նչ է ներկայացվելու

26 հունիսի, 2024  12:11

Հայտնի է, թե երբ տեղի կունենա Made by Google միջոցառումը․ Google-ն արդեն սկսել է հրավերներ ուղարկել լրագրողներին օգոստոսի 13-ին կայանալիք միջոցառման համար: ՏՏ հսկան հրավերում նշում է, որ գալիք միջոցառմանը կցուցադրվեն «Google-ի արհեստական ​բանականության, Android ծրագրաշարի և Pixel սարքերի լավագույն» պրոդուկտները:

Հիմնական միջոցառումը կսկսվի օգոստոսի 13-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին։ Ըստ երևույթին, Google-ը շատ նոր պրոդդուկտներ է պատրաստում ներկայացնել:

Բացի հրավերից՝ համացանցում հայտնվել է «AI...meet IX at Made by Google» վերնագրով թիզերը, որն ավելի պարզ է դարձնում առաջիկայում կայանալիք միջոցառման նպատակը։

Ըստ ամենայնի՝ Google-ը մտադիր է իր նոր սմարթֆոններն այս տարի ներկայացնել ավելի վաղ, քան նախկինում։ Made by Google միջոցառումն անցած տարի անցկացվել է հոկտեմբերին և նվիրված էր Pixel 8 սմարթֆոնների ներկայացմանը և Google Assistant ձայնային օգնականի բարելավմանը։

Բացի Pixel 9 սմարթֆոններից և ծրագրային նորարարություններից՝ լայն հանրությանը կարող է ներկայացվել նաև Pixel Watch 3 խելացի ժամացույցը, սմարթֆոնի թարմացված տարբերակը՝ ճկուն Pixel Fold էկրանով, ինչպես նաև՝ Pixel Tablet պլանշետը։


 
 
 
 
  • Արխիվ