Խաբեության նոր մեթոդ Instagram-ում․ ինչպե՞ս խուսափել դրանից

15 հունիսի, 2024  12:15

Խարդախները մարդկանց մոլորեցնելու նոր մեթոդ են հնարել։ Սոցիալական ցանցերում նրանք օգտագործում են կեղծ օգտահաշիվներ և մարդկանց դրդում են արձագանքել իրենց մեկնաբանություններին, իսկ դրա համար օգտատերերը ստիպված են լինում սեղմել վնասակար հղումների վրա, ինչը խարդախներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ նրանց տվյալներին։

Solar Aura ընկերության թվային արտաքին սպառնալիքների մշտադիտարկման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Վուրասկոն ՏԱՍՍ-ին մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է գործում խարդախության մեխանիզմը։

Մասնավորապես, չարագործներն Instagram-ում կեղծ պրոֆիլներ են ստեղծում և վիրավորական մեկնաբանություններ թողնում օգտատերերի գրառումների տակ։ Այս գործողությունը ստիպում է զայրացած օգտատերերին ստիպում է արձագանքելու հնարավորություն փնտրել, արդյունքում դա նրանց տանում է դեպի չարագործի պրոֆիլի հղում, որը ենթադրաբար տանում է դեպի մեկ այլ սոցիալական ցանցի էջ։ Երբ նրանք փորձում են նույնականացում անցնել տվյալ հղման միջոցով, խաբեբաները հասանելիություն են ստանում տուժողի տվյալներին:

Այս տեսակի հարձակումներից պաշտպանվելու համար Վուրասկոն խորհուրդ է տալիս նախքան մուտք գործելը ուշադիր ստուգել դոմենային հասցեները և սոցիալական ցանցերի անունները: Նա նաև հիշեցնում է մարդկանց կասկածելի կայքերում անձնական տվյալները չհրապարակելու կարևորության մասին և խորհուրդ է տալիս օգտագործել հուսալի հակավիրուսային ծրագրեր:

Նա ասել է, որ սա մարդկանց օգտահաշիվների և տվյալների գողության նոր մեթոդ է, որն առայժմ նկատվել է Instagram-ում, սակայն կարող է տարածվել նաև այլ հարթակներում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ