Apple-ի բաժնետոմսերի գինը պատմական առավելագույնի է հասել․ ի՞նչն է պատճառը

12 հունիսի, 2024  16:02

Apple-ի բաժնետոմսերն աճել են 7%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ մեկ բաժնետոմսի համար (207,15 դոլար): Բաժնետոմսերի գինը բարձրացել է հունիսի 10-ին տեղի ունեցած WWDC 2024 միջոցառումից մեկ օր անց, որի ժամանակ ընկերությունը ներկայացրել էր իր iOS 18 օպերացիոն համակարգը և մի շարք այլ նորություններ։

Միջոցառման ընթացքում Apple-ը ներկայացրել էր արհեստական ​բանականության մի շարք նոր գործառույթներ, այդ թվում՝ թարմացված Siri ձայնային օգնականը, ChatGPT OpenAI-ի հետ ինտեգրումը և նոր հարմարեցվող էմոջիները:

Morgan Stanley-ի վերլուծաբաններն ասում են, որ Apple-ի արհեստական ​բանականության ​գործառույթները սպառողներին կստիպեն թարմացնել իրենց iPhone-ները, ինչը պետք է «արագացնի սարքի փոխարինման ցիկլը», քանի որ այդ գործառույթների որոշ մասն աշխատելու է նոր սարքերով միայն:

Apple-ի բաժնետոմսերի նպատակային գինը, որը սահմանել են վերլուծաբանները, 216 դոլար է, իսկ ամենաօպտիմալ սցենարով դրանք կարող են աճել մինչև 270 դոլար։

«Այն, որ անցած տարի վաճառված iPhone-ներ սահմանափակում ունեն Apple Intelligence-ի կիրառման հարցում, ամրապնդում է մեր համոզմունքը, որ արհեստական բանականությունը կարող է օգնել գործարկել iPhone-ի սուպերցիկլը»,- ասել են Morgan Stanley-ի վերլուծաբանները:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ