iPhone-ն այսուհետ կզգուշացնի, եթե լիցքավորվում է դանդաղ․ Photos-ում նոր հնարավորություններ են ավելացել

12 հունիսի, 2024  12:19

Օրերս ներկայացված iOS 18 օպերացիոն համակարգում մի շարք նոր գործառույթներ կան, որոնք նպատակ ունեն iPhone սմարթֆոնների օգտագործումն էլի ավելի հարմարավետ դարձնել։ Photo հավելվածն այժմ թույլ է տալիս որոնել QR կոդեր, ձեռագիր տեքստ և այլն։ Նոր գործառույթ կա նաև iPhone-ն լիցքավորման հետ կապված․ սմարթֆոնն այսուհետ կզգուշացնի օգտատիրոջը, երբ լիցքավորումը տեղի է ունենում դանդաղ։

Photos-ի նոր հնարավորությունները

iOS 18-ում Photos հավելվածն ունի նոր դիզայն, որը ներառում է նորացված Utilities թարմացված  բաժինը․ այն հեշտացնում է տարբեր տեսակի պատկերներ գտնելը:

Եթե iOS 17-ի գործառույթները սահմանափակվում էին ներմուծված լուսանկարներով, կրկնօրինակներով, թաքնված և վերջերս ջնջված լուսանկարներով, iOS 18-ի Utilities բաժինն այժմ առաջարկում է հետևյալ կատեգորիաները՝ «Թաքնված», «Վերջերս ջնջված», «Կրկնօրինակներ», «Անդորրագրեր», «Ձեռագիր տեքստ», «Նկարազարդումներ», «QR կոդեր», «Վերջերս պահված», «Վերջերս դիտված», «Վերջերս փոխված», «Փաստաթղթեր», «Ներմուծում», «Քարտեզներ»։

ios-18-photos-utilities.png (517 KB)
Բացի Utilities-ից՝ Photos հավելվածն ունի նաև մուլտիմեդիայի տեսակներ, և թեև այս բաժինը հիմնականում մնացել է նույնը, կա նոր «Անիմացիաներ» կատեգորիա: «Անիմացիա» և «Նկարազարդում» բաժինները կարող են նախատեսված լինել պատկերների ստեղծման գործիքների համար, որոնք iOS 18-ում հասանելի են որպես Apple Intelligence գործառույթների հավաքածուի մաս:

Apple-ը Photos հավելվածում նաև ավելացրել է «Ամրացված հավաքածուներ» բաժինը, որտեղ կարող է ցուցադրվել նախընտրելի բովանդակություն:

Դանդաղ լիցքավորման ծանուցում

iOS 18-ում Apple-ը թարմացրել է «Կարգավորումներ» հավելվածի «Մարտկոց» բաժինը՝ ավելացնելով նոր գործառույթ, որը թույլ է տալիս իմանալ, թե արդյոք ձեր iPhone-ը լիցքավորել եք դանդաղ լիցքավորիչով:

Դանդաղ լիցքավորման ժամանակահատվածները նշվում են նարնջագույն գծով մարտկոցի կարգավորումների այն հատվածում, որը ցույց է տալիս մարտկոցի օգտագործումը և լիցքավորումը վերջին 24 ժամվա կամ վերջին 10 օրվա ընթացքում:

ios-18-battery-slow-charging.png (230 KB)

Oգտատերերը 5 Վտ անլար լիցքավորիչ օգտագործելիս կտեսնեն նարնջագույն գծեր: Շատ անլար լիցքավորիչներ ներկայացվում են որպես MagSafe, սակայն սահմանափակված են Qi արագությամբ կամ ավելի ցածր, ուստի այս գործառույթը կարող է օգնել iPhone-ի օգտատերերին հասկանալու, թե ինչու իրենց սարքերը չեն լիցքավորվում օպտիմալ արագությամբ:

Նշված երկու թարմացումներն արդեն հասանելի են iOS 18-ի բետա տարբերակում, և ավելի ուշ հասանելի կլինեն բոլորին, երբ թողարկվի iOS 18-ի կայուն տարբերակը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ