Ի՞նչ տեսք կունենա iPhone 16 Pro Max-ը․ հրապարակվել Apple-ի ապագա սմարթֆոնի մակետի լուսանկարները iPhone 15 Pro Max-ի կողքին

16 մայիսի, 2024  20:12

iPhone 16 Pro Max-ը մի փոքր ավելի մեծ կլինի, քան իր նախորդը, չնայած արտաքին տեսքի տարբերությունն այնքան էլ նկատելի չի լինի։ Այս մասին են վկայում Apple-ի ապագա ֆլագմանի մակետի լուսանկարները, որոնք հրապարակել է ինսայդեր Մաջին Բուն (Majin Bu)։

Լուսանկարներում մակետը պատկերված է iPhone 15 Pro Max-ի կողքին, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ապագա հեռախոսի չափերի և դիզայնի մասին: Եթե, իհարկե, դիզայնը չփոխվի։

iPhone 16 Pro Max 1.jpg (98 KB)

Չափերի տարբերությունը, դատելով լուսանկարներից, այնքան էլ մեծ չէ։ Ակնկալվում է, որ iPhone 16 Pro Max-ը կունենա 6,9 դյույմանոց էկրան, մինչդեռ վերջին տարիներին դրա բոլոր նախորդ մոդելներն ունեցել են 6,7 դյույմանոց էկրան: Առանց այն էլ մեծ էկրանի ավելի մեծ չափը ոմանց դուր կգա, իսկ ոմանց այն, թերևս, կվանի։

Ինչպես հաղորդվում է, iPhone 16 Pro-ն իր հերթին նախորդ մոդելների 6,1 դյույմ անկյունագծի փոխարեն կստանա 6,3 դյույմանոց էկրան: Սակայն լուսանկարներ, որոնք ցույց կտան այն իր նախորդների համեմատ, դեռ չկան։

iPhone 16 Pro Max 2.jpg (98 KB)

Նշենք, որ iPhone 16 Pro-ն պետք է նաև ստանա նոր 48 ՄՊ տեսախցիկ (տեսախցիկի միավորի դիզայնը, հավանաբար, կթարմացվի), ինչպես նաև կողային ֆիզիկական կոճակը՝ տեսախցիկը գործարկելու համար: Ակնկալվում է, որ iPhone 16-ի շարքի որոշ մոդելներ կունենան ավելի նեղ շրջանակ էկրանի շուրջ՝ շնորհիվ Apple-ի կապալառուների արտադրական հաստատություններում Border Reduction Structure (BRS) տոխնոլոգիայի ներդրման:

Apple iPhone 16 Pro-ն կարող է նաև ստանալ տիտանի երկու նոր երանգ՝ Desert Titanium և Titanium Grey:

Ինչ վերաբերում է «ներքին» բարելավումներին, ապա հայտնի է, որ iPhone 16 Pro-ի նվազագույն հիշողության ծավալը կարող է կրկնապատկվել։ 

iPhone 16 Pro Max 3.jpg (70 KB)


 
 
 
 
  • Արխիվ