Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը նոր մանրամասներ հայտնել iPhone-ում գեներատիվ արհեստական բանականության օգտագործմամբ լուսանկարների խելացի խմբագրման գործառույթի մասին, որը հասանելի կլինի iOS 18 օպերացիոն համակարգում։
Մասնավորապես, Apple-ը մշակել է լուսանկարներում օբյեկտների հեռացման նոր գործառույթ, որն օգտագործում է գեներատիվ արհեստական բանականություն՝ ճանաչելու, հեռացնելու անցանկալի օբյեկտը և տարածքը լցնելու ստեղծված բովանդակությամբ, որը համապատասխանում է շրջակա միջավայրին: Համակարգն աշխատում է նույն սկզբունքով, ինչ Google Pixel, Samsung Galaxy և Huawei սմարթֆոններում։
Apple-ը մշակել է «ներքին հավելված», որը կոչվում է Generative Playground, որը կարող է օգտատերերին թույլ տալ օգտվել արհեստական բանականությամբ աշխատող լուսանկարների խմբագրման վերոհիշյալ հնարավորությունից: Գործառույթը կարող է ինտեգրվել iMessage-ին: Բացի դրանից՝ iOS 18-ը, ըստ տեղեկությունների, թույլ կտա ստեղծել անհատականացված էմոջիներ:
Բացի դրանից՝ iOS 18-ը կառաջարկի ավտոմատ կերպով պատասխաններ ստեղծելու հնարավորություն, որը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են անունները, օրացուցային իրադարձությունները, վայրերը, ժամանակը և այլն: Siri-ն նույնպես կբարելավվի։
Notes հավելվածը խոշոր թարմացում կստանա iOS 18-ում և macOS 15-ում և կներառի գեներատիվ արհեստական բանականության հնարավորություններ՝ խոսքը տեքստի վերածելու և տեղեկությունն ամփոփելու համար: Օգտատերերը կկարողանան աուդիոն ձայնագրել անմիջապես Notes հավելվածից, այն վերածել տեքստի և ամփոփել տեղեկությունը։
Մյուս մանրամասները կբացահայտվեն WWDC-2024 համաժողովի շրջանակում, որը կանցկացվի հունիսի 10-ից 14-ը։
month
week
day