Հավելվածներ, որոնք Android սմարթֆոնների օգտագործումն էլ ավելի օգտակար և հարմարավետ կդարձնեն

17 մայիսի, 2024  17:02

Ռուսական «Պալաչ» կայքը կազմել է մի քանի հավելվածների ցանկ, որոնք, ըստ կայքի, ավելի հարմարավետ կդարձնեն գրեթե ցանկացած Android սմարթֆոնի օգտագործումը։

Դրանցից առաջինը՝ Action Notch-ը, թույլ է տալիս օգտագործել Dynamic Island ֆունկցիոնալ կտրվածք, ինչպիսին կա iPhone 14-ում և iPhone 15-ում, ինչպես նաև կարգավորել, թե ինչ գործողություն պետք է անի սմարթֆոնը դրա հետևի պանելին կրկնակի կամ եռակի հպման դեպքում։

Երկրորդ հավելվածը՝ Spatial Touch-ը, թույլ է տալիս մատների ժեստերով՝ առանց էկրանին դիպչելու թերթել բովանդակություն, դադարեցնել տեսանյութի նվագարկումը, կարգավորել ձայնը: Այն աշխատում է ամենատարածված ծառայությունների, այդ թվում՝ YouTube-ի և Spotify-ի հետ։

Երրորդ հավելվածը՝ StopScroll-ը, կօգնի հաղթահարել ռիլս և կարճ տեսանյութեր դիտելու կախվածությունը՝ սահմանափակելով ամենօրյա դիտումների քանակը: Այս ծառայությունն օգտակար կլինի երեխաների, դեռահասների և մեծահասակների համար, որոնք չեն կարող վերահսկել TikTok-ի և դրան նման ծառայությունների վրա ծախսվող ժամանակը:

Չորրորդ հավելվածը՝ blockit-ը, կօգնի բարելավել աշխատանքի արտադրողականությունը՝ որոշակի ժամանակ արգելելով սմարթֆոնի օգտագործումը։ Այն ունի գեղեցիկ դիզայն, որը հիշեցնում է Nothing ապրանքանիշի էսթետիկան:

Վերջին հավելվածը՝ Flip clock & floating widget-ը, սմարթֆոնը վերածում է ոճային ժամացույցի և թույլ է տալիս ցանկացած հավելվածի վերևում տեղադրել հետհաշվարկի ժամանակաչափի վիդջեթ:

Այս բոլոր հավելվածները, ըստ «Պալաչ»-ի, հնարավորինս գործնական են, և դրանք կարող է ներբեռնել Android-ի յուրաքանչյուր օգտատեր։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ