Որքա՞ն հեշտ կարելի է ծռել և կոտրել ամենաբարակ iPad Pro 2024-ը (տեսանյութ)

17 մայիսի, 2024  13:45

Ընդամենը 10 օր առաջ ներկայացված նոր iPad Pro 2024-ը համարվում է Apple-ի ամենաբարակ պլանշետը։ 11 դյույմանոց մոդելի հաստությունը 5,3 մմ է, իսկ 13 դյույմ մոդելինը՝ 5,1 մմ։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պլանշետը կարելի է հեշտությամբ ծռել և կոտրել: Տեսաբլոգեր JerryRigEverything-ը և AppleTrack-ը որոշել են պարզել դա և նոր պլանշետի ամրությունն ստուգող սթրես-թեստեր են անցկացրել։

AppleTrack-ը թեստեր է անցկացրել երկու 11 դյույմանոց պլանշետների վրա՝ մեկը նոր, իսկ մյուսը՝ հին: Երկու պլանշետներն էլ արդյունքում փոքր-ինչ դեֆորմացվել են և թեթևակի ծռվել, սակայն, տարօրինակ կերպով, հին պլանշետն ավելի շատ է տուժել, թեև այն ավելի հաստ է: Երկու սարքերն էլ փորձարկումից հետո շարունակել են նորմալ աշխատել։

Այնուհետև բլոգերը նույն փորձն արել է նոր և հին 13 դյույմանոց տարբերակների վրա, և ստացել գրեթե նույնական արդյունք: Այնուամենայնիվ, ուղղահայաց ճնշման տակ երկու պլանշետների կորպուսը նկատելիորեն դեֆորմացվել և ճաքել է USB-C միակցիչի մոտ հատվածում։ Արդյունքում բլոգերին հաջողվել է դեֆորմացնել բոլոր չորս պլանշետները, իսկ էկրաններին վրա ճաքեր են առաջացել։ Բոլոր պլանշետները փորձից հետո շարունակել են աշխատել։

Հարկ է նշել, սակայն, որ սովորական օգտագործման ժամանակ պլանշետը դժվար թե այսպիսի պայմաններում հայտնվի, ինչպիսին այդ թեստերի ժամանակ ստեղծվածներն են:

JerryRigEverything-ը շատ ավելի արագ է քերծել, ծռել և փչացրել 13 դյույմանոց պլանշետը:

Թեև նոր 2024 iPad Pro-ն ցուցադրել է բարձր դիմացկունություն, մասնագետները խորհուրդ չեն տալիս այն ուսապարկում թողնել ծանրության տակ, քանի որ դրա հետևանքով պլանշետը, այդուհանդերձ, կարող է ծռվել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ