Որքա՞ն հաճախ արժե սմարթֆոնը փոխարինել նորով

18 ապրիլի, 2024  16:12

Սմարթֆոնը նորով փոխարինելու հաճախականությունը պայմանավորված է սպառողների կարիքներով, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում նոր հեռախոս գնել երեք տարին մեկ անգամ՝ ոչ շուտ։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը։

«Սմարթֆոնը բավականին հուսալի բան է: Այն կարող է օգտագործվել երկու, երեք կամ հինգ տարի, եթե դրա հետ ճիշտ վարվենք: Հետևաբար, թե որքան հաճախ եք փոխում սարքը, կախված է ձեր կարիքներից: Իմ կարծիքով, այսօր իմաստ ունի սմարթֆոն գնել երեք տարին մեկ, ոչ ավելի հաճախ»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում հեռախոսը հնանում է, մաշվում են դրա բաղադրիչները։ Օրինակ՝ սարքի մարտկոցը կարող է կորցնել հզորությունը երկու-երեք տարի օգտագործելուց հետո: Այս դեպքում կարելի է փոխել մարտկոցը կամ սմարթֆոնն ամբողջությամբ, նշել է Մուրթազինը։

Ըստ վերլուծաբանի՝ նաև երեք տարի հետո շուկայում կարող են հայտնվել ավելի ժամանակակից սմարթֆոններ, որոնք էկրանի, տեսախցիկի և լրացուցիչ պարամետրերով կգերազանցեն հնին։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, թե որոնք են աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնները։ 2023-ի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնների եռյակում են ներառվել iPhone 15-ը, iPhone 13-ը և Samsung Galaxy S23 FE-ն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Օգտատերերի գնահատականների հիման վրա կազմված լավագույն սմարթֆոնների մարտի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Իսկ այս տարվա մարտի ամենաարդյունավետ Android սմարթֆոնների՝ AnTuTu-ի կազմած վարկանիշային ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ