Հայտնի են մարտի լավագույն սմարթֆոնները՝ ըստ օգտատերերի գնահատականների

3 ապրիլի, 2024  10:11

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայք հրապարակել է Android օպերացիոն համակարգով աշխատող լավագույն սմարթֆոնների մարտ ամսվա ընտրությունը՝ հիմնված օգտատերերի կարծիքների վրա։

Առաջին տեղն զբաղեցրել է անցյալ տարվա առաջատար սմարթֆոն Samsung Galaxy S23 Ultra-ն ՝ միջինը 95,4% դրական գնահատականներով։ Նրան հաջորդում են iQOO 12 (95,35%) և Honor X50 GT (94,62%) սմարթֆոնները։

AnTuTu-ն նշել է, որ Honor X50 GT-ն բնութագրերն ամենատպավորիչներից չեն, սակայն օգտվողները գովաբանում են սմարթֆոնը ջերմաստիճանի վերահսկման և տարողունակ մարտկոցի համար: Բացի դրանից՝ այս մոդելն արժե 2000 յուան ​​(մոտ 276 դոլար), ինչը X50 GT-ին դարձնում է ամենաէժանը լավագույն եռյակում։

Ժամանակակից Samsung Galaxy S24 Ultra-ն վարկանիշում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ ստանալով 93,81% դրական կարծիք։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է անցյալ տարվա շարքի բազային մոդելը՝ Galaxy S23-ը (93,57%):

Օգտատերերի կողմից բարձր գնահատված սմարթֆոնների տասնյակում ներառվել են նաև Oppo Find X7 Ultra (93,33%), Nubia RedMagic 9 Pro+ (93,33%), Vivo X90 Pro+ (92,87%), iQOO 12 (92,06%) և Nubia Z60 Ultra (91,84%) սմարթֆոնները:  

Վարկանիշում ներառվել են 2024ի մարտի 1-ից մարտի 31-ը Չինաստանում հավաքված տվյալները։

Ավելի վաղ AnTuTu-ն հրապարակել էր մարտի ամենաարդյունավետ սմարթֆոնները, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով։

 


 
 
 
 
  • Արխիվ