«Փոքրիկ տոռնադո»․ ներկայացվել է Redmi Turbo 3-ը, որն ունի Snapdragon 8s Gen 3, 120 Հց OLED էկրան, IP64 և արժեն $265

10 ապրիլի, 2024  16:37

Redmi-ն այսօր պաշտոնապես ներկայացրել է Redmi Turbo 3 սմարթֆոնը: Սկզբում այս մոդելը պետք է թողարկվեր Redmi Note 13 Turbo անունով, սակայն նորույթի և Redmi Note 12 Turbo-ի միջև կատարողականի տարբերությունն այնքան զգալի է, որ ընկերությունը որոշել է ռեբրենդինգ անել: Մարկետոլոգները Redmi Turbo 3-ի համար արդեն այլընտրանքային անուն են մտածել՝ «Փոքրիկ տորնադո»:

Նոր սմարթֆոնը ներկայացրել է Չինաստանում Redmi ապրանքանիշի նոր ղեկավար Վանգ Թենգը։ Եթե ​​նոր արտադրանքի վաճառքի պլանը կատարվի, ապա ընկերության հիմնադիր Լեյ Ցունը խոստացել է Վանգ Թենգին Xiaomi SU7 ավտոմեքենա նվիրել։

Նոր սմարթֆոնը կառուցված է Snapdragon 8s Gen 3 SoC պրոցեսորի վրա և AnTuTu-ում հավաքում է 1,754 միլիոն միավոր: Այն ստացել է բավականին մեծ հովացման համակարգ, ամենաթոփ տարբերակն ունի 16 ԳԲ օպերատիվ հիշողություն և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։

Redmi Turbo 3-ն ունի 6,67 դյույմ անկյունագծով OLED էկրան՝ 1,5K կետայնությամբ և 120 Հց կադրերի հաճախականությամբ։ Պայծառության առավելագույն աստիճանը հասնում է 2400 քդ/քմ։

Հիմնական տեսախցիկի գլխավոր սենսորը 50 ՄՊ Sony LYT-600 է։ Այն լրացվում է պատկերի օպտիկական կայունացմամբ:

Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/հ է, այն ապահովում է լարով 90 Վտ արագ լիցքավորում, իսկ ինքնավար աշխատանքը, ըստ պաշտոնական տվյալների, 1,37 օր է։

Redmi Turbo 3-ի հաստությունը կազմում է 7,8 մմ, քաշը՝ ընդամենը 179 գրամ։ Սմարթֆոնի մյուս առանձնահատկությունները ներառում են IP64 պաշտպանություն, NFC, ստերեո բարձրախոսներ և էկրանի տակ գտնվող մատնահետքերի սկաներ:

Հեռախոսն արժե 256 դոլար։

Redmi Turbo 3-2 (2).jpg (281 KB)

Redmi Turbo 3-2 (1).jpg (295 KB)

Redmi Note 13 Turbo  3.jpg (75 KB)


 
 
 
 
  • Արխիվ