Telegram-ը կենսաչափական նույնականացման գործառույթ կարող է ունենալ

9 ապրիլի, 2024  19:30

TON Society-ն HumanCode ընկերության հետ միասին, որը մասնագիտացած է արհեստական բանականության լուծումների մշակման մեջ, Telegram-ի օգտատերերի համար մշակում է կենսաչափական նույնականացման գործառույթ: Այս մասին տեղեկացնում TON Society-ի բլոգում։

Այս համագործակցության հիմնական նպատակը կենսաչափական նույնականացման նորարարական համակարգի ստեղծումն ու ներդրումն է։ Այն Telegram-ի օգտատերերին հնարավորություն կտա նույնականացնել իրենց ինքնությունը՝ սկանավորելով իրենց ափի մատնահետքերը: Ակնկալվում է, որ տեխնոլոգիան կներդրվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այս նախաձեռնությունը մշակվում է ոչ միայն հեշտ նույնականացման, այլ նաև բոտերի դեմ պայքարելու համար։

Նշվում է, որ տեխնոլոգիան առանցքային դեր կխաղա այնպիսի գործառնություններում, որոնք պահանջում են վավերականության և գաղտնիության բարձր մակարդակ, ինչպիսիք են կրիպտոարժույթի բաշխման գործընթացը (Airdrop) և գործարքների վերլուծությունը:

The Open Network (TON) բլոկչեյն նախագիծը ստեղծվել է Վալերի և Նիկոլայ Դուրովների կողմից 2018-ին։ Այնուամենայնիվ, երկու տարի անց նախագիծը փակվեց ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) հետ իրավական տարաձայնությունների պատճառով: 2021-ին TON-ը փոխանցվել է անկախ մշակողների համայնքի:


 
 
 
 
  • Արխիվ