Ռուս բլոգերը 2-րդ անգամ վթարի է ենթարկել մեքենան, որպեսզի ստուգի iPhone-ի վթարի հայտնաբերման գործառույթը

3 ապրիլի, 2024  14:10

YouTube-ի HUDAKOV ալիքի հեղինակ ռուս վիդեոբլոգերն iPhone 15-ի մասին հաղորդման շրջանակում վթարի է ենթարկել ВАЗ-2104-ը ավտոմեքենան, որպեսզի փորձի, թե արդյոք աշխատում է հեռախոսի վթարի հայտնաբերման (Crash Detection) գործառույթը:

Crash Detection-ը հասանելի է անցած տարվանից։ Առաջինն այն ստացել է iPhone 14-ը, սակայն անցած տարի այդ գործառույթը Ռուսաստանում ակտիվ չէր, և բլոգերն այդ ժամանակ վթարի էր ենթարկել ВАЗ-2108 ավտոմեքենան՝ չստանալով ցանկալի էֆեկտը։

Այս անգամ ամեն ինչ ստացվել է. բլոգերը նկարահանել է այն պահը, երբ վթարից անմիջապես հետո iPhone 15-ի Siri օգնականն ասում է. «Կարծես վթարի եք ենթարկվել: Եթե ​​չպատասխանեք, iPhone-ը կկանչի շտապօգնության ծառայություն»։

Դրանից հետո սմարթֆոնն սկսում է ժամանակի հետհաշվարկը, և եթե 10 վայրկյան հետո այն չանջատվի, ապա հեռախոսն ինքնուրույն զանգում է շտապօգնություն և ասում․ «Այս iPhone-ի տերը լուրջ ավտովթարի է ենթարկվել և չի արձագանքում հեռախոսի ազդանշաններին»։ Հեռախոսը շտապօգնությանը տրամադրում է նաև տուժածի գտնվելու վայրի կոորդինատները։

Նշվում է, որ փորձի ժամանակ ոչ ոք չի տուժել, իսկ բլոգերը կարողացել է փորձարկել, թե ինչպես է աշխատում վթարների հայտնաբերման այս օգտակար գործառույթը։

 

 

 

 


 
 
 
 
  • Արխիվ