Որո՞նք են մարտի ամենաարդյունավետ Android սմարթֆոնները․ AnTuTu-ի վարկանիշային ցանկը

1 ապրիլի, 2024  20:15

Հայտնի AnTuTu կայքը հրապարակել է Android օպերացիոն համակարգով աշխատող ամենաարդյունավետ ֆլագման սմարթֆոնների ամենամսյա վարկանիշը։ 2024-ի մարտի վարկանիշում լուրջ փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես փոխվել է նախորդ ցուցակի առաջատարը։

Առաջին տեղն զբաղեցրել է Qualcomm Snapdragon 8 Gen3-ի հիման վրա ստեղծված Asus ROG 8 Pro սմարթֆոնը։ Oppo Find X7-ը, որը երկու ամիս անընդմեջ գլխավորում էր վարկանիշային աղյուսակը, մարտին փոքր-ինչ զիջել է դիրքերը և զբաղեցրել միայն երկրորդ տեղը:

«Լինելով ունիվերսալ հեռախոս, բոլոր առումներով բավականին կայուն, այն դեռ մնում է ակտուալ առաջատար բջջային հեռախոս: Շատ մրցակցային ընտրություն: Երրորդ տեղում մնացել է Qualcomm Snapdragon 8 Gen3-ի վրա հիմնված iQOO 12-ը»,- նշել է AnTuTu-ն։

antutu flagmans.png (492 KB)

Ցուցակի հաջորդ տեղերում են Red Magic 9 Pro+, Vivo X100 Pro, iQOO Neo9 Pro, iQOO 12 Pro, Vivo X100, Nubia Z60 Ultra և Oppo Find X7 Ultra սմարթֆոնները:

AnTuTu-ն հրապարակել է նաև ամենաարդյունավետ ենթաֆլագմանային սմարթֆոնների վարկանիշային ցանկը, որտեղ նույնպես առաջատարի փոփոխություն է տեղի ունեցել՝ հունվարից ի վեր առաջին անգամ։

Մարտի ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է Snapdragon 7+ Gen 3 հարթակի վրա հիմնված OnePlus Ace 3V մոդելը, իսկ վարկանիշի նախկին առաջատար Redmi K70E-ն այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այնուհետև շարքը շարունակում են Realme GT Neo5 SE, Redmi Note 12 Turbo, OPPO Reno11 5G, iQOO Neo 7 SE, iQOO Z8, Redmi Note 12T Pro, OnePlus Ace Racing Edition և Honor 100 սմարթֆոնները:

Antutu.jpg (195 KB)

AnTuTu-ն ակնկալում է վարկանիշի հետագա փոփոխություններ, քանի որ մեկը մյուսի հետևից հայտարարվում են տարբեր ենթաֆլագման սմարթֆոնների մասին, որոնք հագեցած են Snapdragon 7+ Gen3-ով:

Վիճակագրությունը հավաքված 2024-ի մարտի 1-ից մինչև մարտի 31-ի տվյալներից։ AnTuTu վարկանիշում օգտագործվում են միջին, ոչ թե առավելագույն միավորները: Յուրաքանչյուր սմարթֆոնի համար հաշվի են առնվել առնվազն 1000 թեստի արդյունքներ՝ ավելի քիչ թեստեր ունեցող մոդելները ներառված չեն վարկանիշում։


 
 
 
 
  • Արխիվ