Ապրիլի 8-ին արևի ամբողջական խավարում կլինի․ որքա՞ն կտևի այն

29 մարտի, 2024  14:21

Ապրիլի 8-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերից: Թե որքան ժամանակ կտևի արևի ամբողջական խավարումը, կախված է նրանից, թե որտեղ եք այն դիտում։

Խավարումը Երկրի վրա կսկսվի ժամը 16:38 GMT (Երևանի ժամանակով 20։38) և կավարտվի 1955 GMT (Երևանի ժամանակով 23.55), այսինքն՝ կտևի ընդհանուր 3 ժամ, 16 րոպե և 45 վայրկյան։ Հյուսիսային ամերիկայում այն կերևա 185 կմ լայնությամբ տարածքից միայն։

Խավարումը տեսնելու համար պետք է լինել Երկրի վրա Լուսնի գցած ստվերի հատվածում (185 կմ լայնությամբ): Ընդրում, դա կախված է ոչ միայն նրանից, թե որտեղ է մարդը գտնվում այդ տարածքի երկայնքով, այլ այլև նրանից, թե որքան մոտ է դրա կենտրոնական գծին: Որքան մոտ է կենտրոնական գծին, այնքան երկար է երևում ամբողջության խավարումը։

Ըստ խավարումների քարտեզագրող Մայքլ Զեյլերի՝ կարիք չկա շատ մտահոգվելու այդ կենտրոնական գծին հնարավորինս մոտենալու համար, քանի որ խավարման 90%-ը կարելի է տեսնել Լուսնի ստվերի եզրից մինչև կենտրոն ընկած հատվածի միայն 60% ճանապարհն անցնելու դեպքում։

Ավելի վաղ գիտնականներն ուսումնասիրություն էին արել և պարզել, որ երբ մարդիկ արևի խավարումները դիտելու նպատակով երկրի տարբեր վայրեր են այցելում, ավելանում է մահվան ելքով վթարների թիվը։ Մասնավորապես 2017-ի խավարման ժամանակ մահվան ելքով վթարներն ավելացել էին մոտ 31%-ով։ Ըստ ուսումնասիրության՝ ապրիլի 8-ին խավարման ժամանակ ևս կարող է այդպես լինել։


 
 
 
 
  • Արխիվ