Եթե Երկիրը կործանվի, Մարսը կարող է Նոյյան տապան դառնալ մարդկության համար. հարցազրույց Արեգ Միքայելյանի հետ

22 մարտի, 2024  19:44

Եթե աստերոիդը լինի հարյուր մետրի չափ, և ուղիղ անկյան տակ բախվի Երկրին, ցանկացած խոշոր քաղաք կվերացնի։


Հարյուր մետրանոց աստերոիդը միլիոն տարին մեկ կարող է Երկրին բախվել, մեկ կիլոմետրանոցը՝ տասը միլիոն տարին մեկ։


Ինչո՞ւ են Մարսն ուսումնասիրում, որովհետև եթե Երկիրը երբևիցե կործանվի, Մարս էվակուացվելը Նոյյան տապանի տարբերակ կարող է լինել։


Եթե ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն որոշեն իրենց ֆինանսները ներդնել Մարս առաքելություն ուղարկելու վրա, կարող են տասը տարվա մեջ անել դա։


Սոդոմը և Գոմորը իրականում վերացել են աստերոիդի հարվածի հետևանքով։


Բնության տարերքների դեմ մենք շատ չնչին ենք, մարդկությունը նույնիսկ հրաբխի դեմը չի կարողանում առնել։


Կարող ենք աստերոիդին հարվածով շեղել, բայց նրան կանգնեցնելու ռեսուրս մենք չունենք։


Երբ ստեղծենք բանական ռոբոտներ, այսինքն՝ իրենք որոշեն, թե ինչ են անում, հաստատ կորոշեն՝ մեզ կենդանիների նման մի փոքր քանակությամբ պահել՝ վանդակների մեջ, ինչպես մենք ենք անում։


Արտերկրային քաղաքակրթության գոյության հավանականությունը շատ մեծ է, որովհետև տիեզերքը շատ մեծ է․ միայն մեր գալակտիկայում մոտ 400 միլիարդ աստղ կա։


Դեռ ոչ մի այլմոլորակային չի հայտնաբերվել, ֆանտաստիկ ժանրի ֆիլմերը հորինված են։


Մեծ է հավանականությունը, որ Մարսի վրա նախկինում կյանք է եղել։


Կա տեսակետ, որ այլմոլորակայինները նախկինում այցելել են Երկիր։


Սառը պատերազմի տարիներին՝ 1971-ին, Նիքսոնը զանգել է Բրեժնևին և քննարկել են այլմոլորակներից պաշտպանվելու համատեղ ջանքերը։


Հայերը շատ լուրջ ներդրում ունեն տիեզերական ուսումնասիրությունների մեջ։ Նորայր Սիսակյանը համարվում է տիեզերական կենսաբանության հիմնադիրը։


Արեգակից հետո ամենամոտ աստղը 270,000 անգամ ավելի հեռու է, աստղերին հասնելը ֆանտաստիկա է։


Մարդկությունն առանց տիեզերական վտանգի էլ կարող է ինքն իրեն վերացնել։


Աստղագետների կեսը հավատում են Աստծո գոյությանը, կեսը՝ ոչ։


Գրված է, որ Հիսուս Քրիստոսի խաչելության օրը Լուսնի խավարում տեղի ունեցավ, այդ խավարմանը օրը ստույգ է արդեն՝ 33 թվականի ապրիլի 3-ին։


Արեգ Միքայելյան

Արեգ Միքայելյանը Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի դասախոս, Բյուրականի աստղադիտարանի տնօրենը և գիտական խորհրդի նախագահը։ Հայկական աստղագիտական ընկերության նախագահն է։ 


 
 
 
 
  • Արխիվ