Ծրագրավորողը դիփֆեյքով մոլորեցրել է գործատուին, որը նրա անփորձ ընկերոջն աշխատանքի է ընդունել $4000 աշխատավարձով

21 մարտի, 2024  20:09

X-ի սոցցանցի facelessboy00 մականունով օգտատերը պատմել է, թե ինչպես է օգնել ընկերոջը հարցազրույց անցել ՏՏ ընկերությունում: Որպես փորձառու ծրագրավորող՝ հենց ինքն է մասնակցել տեսակապի միջոցով անցկացվող հարցազրույցին և ցուցադրել իր հմտությունները, իսկ դիփֆեյք տեխնոլոգիայի օգնությամբ (deepfake) իրական ժամանակում իր դեմքը փոխարինել է ընկերոջ դեմքով: Երկրորդ փորձից նրան հաջողվել է աշխատանքի ընդունել ընկերոջը՝ ամսական 4000 դոլար աշխատավարձով։

Նա պատմել է, որ իր ընկերն անցել է ծրագրավորման դասընթաց, սակայն ինքն իրեն ներկայացնելու հմտությունների բացակայության պատճառով երեք ամիս չէր կարողանում աշխատանք գտնել։ «Ես հասկացա, որ նա օգնության կարիք ունի, հակառակ դեպքում կվերադառնար գործարան»,- նշել է նա։

Նախ՝ նրանք կազմել են լավ ռեզյումե, որպեսզի անցնեն առաջին փուլը։ Դրա համար LinkedIn-ում ընտրել են ՏՏ ոլորտի մարդկանց պրոֆիլներ, որոնք աշխատում են խոշոր ընկերություններում: Ընտրված պրոֆիլներից վերցրել են կետեր, որոնք լուրջ տեսք կհաղորդեն ռեզյումեին, հետո դրանք ներառել են ռեզյումեում։ Բացի դրանից՝ ռեզյումեում նշել են մի քանի ոչ այնքան հայտնի ընկերություններ, որտեղ նա ենթադրաբար աշխատել է՝ յուրաքանչյուրում մոտ 2.5 տարի։

deepfake.jpeg (118 KB)

Դրանից հետո նրանք սկսել են նախապատրաստվել հարցազրույցին, ինչի համար օգտագործել են DeepFaceLive ծրագիրը, որը տեսագրում է և պատկերը ցուցադրում ​​արդեն փոխարինված դեմքով՝ 500 մվ ուշացմամբ: Ծրագիրն օգտագործելուց առաջ նեյրոցանցին հարկավոր է վարժեցնել նրա ընկերոջ լուսանկարի վրա և որպես տվյալների աղբյուր օգտագործվել է նրա  10,000 լուսանկարների հավաքածուն: Նեյրոցանցն ուսուցանվել է 14 ժամ։

Հաջորդ փուլում ռեզյումեն հրապարակել են առցանց և ստացել հարցազրույցի առաջին հրավերը, սակայն այն ձախողել են, քանի որ ծրագրավորողին կասկածել են անազնիվ լինելու մեջ, երբ նա հարցազրույցի ժամանակ մի պահ շրջվել է պատուհանից դուրս նայելու և այդ պահին երևացել է հենց նրա դեմքը և ոչ թե ծրագրով փոխված տարբերակը, այսինքն՝ ընկերոջ դեմքը։

Փորձերն այդքանով չեն ավարտվել։ Մոդելը նորից են վերապատրաստել է, բայց արդեն ավելի երկար ժամանակ են տրամադրել դրա համար (մեկ շաբաթ), որպեսզի որակն ավելի բարձր լինի։ Երկրորդ հարցազրույցը հաջող է անցել և նրան հրավիրել են աշխատանքի՝ ամսական 4000 դոլարով։

Այժմ ծրագրավորողի ընկերը պատրաստվում է ադապտացիոն փուլն անցնել տվյալ ընկերությունում։


 
 
 
 
  • Արխիվ