Cognaize-ն արժանացել է Business Intelligence Group-ի AI գերազանցության մրցանակին

21 մարտի, 2024  12:15

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը, որն զբաղվում է փաստաթղթերի ավտոմատացմամբ, Business Intelligence Group-ի կողմից արժանացել է Արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակին։

«Մեզ համար իսկապես պատիվ է Cognaize-ին տալ այս հեղինակավոր մրցանակը։ Գերազանցության նկատմամբ իրենց թիմի անսասան նվիրվածությունը և արհեստական բանականության նորարարական հավելվածները նրանց մղել են այս ուշագրավ նվաճմանը: Շնորհավորում եմ ողջ կազմակերպությանը»- ասել է Business Intelligence Group-ի անվանակարգերի հարցերով տնօրենը Մարիա Խիմենեսը։

Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանն իր հերթին ասել է, որ այս մրցանական էլ ավելի է ընդգծում աճող շուկայում ընկերության առաջատարությունը և նորարարության հարցերում անգերազանցելի տեմպերը։

«Ես գիտեմ, որ խոսում եմ մեր հիմնադիր Վահե Անդոնյանի և Cognaize-ի ողջ թիմի անունից, երբ ասում եմ, որ մենք ավելի մոտիվացված և վճռական ենք արդարացնելու այս մրցանակն ստանալու հետ կապված ակնկալիքները՝ շարունակելով առաջ մղել հնարավորի սահմանները, երբ արհեստական բանակությունը դառնում է արդյունաբերության կոնկրետ խնդիրների լուծման և հաճախորդների կարևոր կարիքներն սպասարկելու և բիզնեսի հաջողությունն ապահովելու հիմնաքարը»- ասել է նա:

Cognaize-ը փաստաթղթերի ավտոմատացման առաջին և միակ լուծումն է, որն օգտագործում է հիբրիդային բանականություն՝ կատարելու համար խոստումը՝ ստեղծել արհեստական բանականություն, որը կարող է կիրառվել ֆինանսական ծառայությունների համար։ Այն համատեղում է բարդ ֆինանսական մոդելներ, որոնք վերապատրաստվել են ավելի քան 1,9 միլիոն ֆինանսական փաստաթղթերի վրա։ Ի սկզբանե Cognaize-ը ստեղծվել է, որպեսզի լուծի այն բարդ մարտահրավերները, որոնց առաջ կանգնած են տվյալագետները և ֆինանսական վերլուծաբանները, և անհապաղ արդյունավետություն ապահովի նրանց աշխատանքում։


 
 
 
 
  • Արխիվ