Samsung Galaxy S25-ը կստանա բոլորովին նոր դիզայն

19 մարտի, 2024  20:09

Բոլոր վերջին Galaxy S ֆլագմանների դիզայնը քիչ թե շատ նման էր միմյանց։ Սակայն այժմ Samsung-ը պլանավորում է արմատապես փոխել Galaxy S25-ի տեսքը:

Ինչպես ասում է Revegnus կեղծանունով հայտնի ինսայդերը իր X (Twitter) աքաունթում, Galaxy S25-ը նման չի լինի Galaxy S24-ին, որն իր հերթին Galaxy S23-ի պատճենն էր։ Ինսայդերը, սակայն, չի հայտնում, թե դիզայնի կոնկրետ ինչ փոփոխություններ են քննարկվում։

Ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնը կունենա 6,36 դյույմանոց էկրան՝ Galaxy S24-ի 6,2 դյույմանի փոխարեն։ Խոշոր էկրանները դեռևս միտում են մնում սմարթֆոնների շուկայում: Նոր ֆլագմանի բոլոր մոդելները կարող են նաև ստանալ բարելավված տեսախցիկներ՝ նոր հնարավորություններով և սենսորներով, ավելի արագ պրոցեսոր (կա կարծիք, որ դա կլինի Snapdragon 8 Gen 4-ը), ինչպես նաև ավելի հզոր մարտկոց և, հետևաբար, բարելավված ինքնավարություն: Չնայած, բարելավված ինքնավարության կարող են հասնել նաեւ էներգիայի սպառման օպտիմալացման միջոցով:

Սմարթֆոնի բնութագրերի մասին այլ տեղեկություններ դեռ չկան, սակայն դրանք հավանաբար կհայտնվեն այս տարվա ընթացքում։

Ամենայն հավանականությամբ, նոր Samsung Galaxy S25-ի անոնսը կկայանա 2025 թվականի սկզբին, թեև ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Ըստ լուրերի՝ դա կլինի հունվարին կամ փետրվարին։


 
 
 
 
  • Արխիվ