9600 մԱ/ժ գերհզոր մարտկոց, IP68/IP69K և ընդամենը $130․ ներկայացվել է Ulefone Power Armor 16S սմարթֆոնը

14 մարտի, 2024  18:43

Ulefone ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ Ulefone Power Armor 16S-ը: Այն ունի գերհզոր մարտկոց, ջրից և փոշուց՝ սպառողական սարքերի համար առավելագույն պաշտպանություն և բավականին էժան է։

Սմարթֆոնը AliExpress-ում վաճառքի կհանվի մարտի 17-ին՝ 130 դոլար գնով։ Սա առաջին գնորդների համար է, հետագայում գինը կբարձրանա մինչև 250 դոլար։

Ulefone Power Armor 16S-ն ունի գերհզոր՝ 9600 մԱ/ժ մարտկոց և փոշուց և ջրից IP68/IP69K պաշտպանություն, ինչը առավելագույնն է սպառողական սարքերի համար։ Սմարթֆոնը համապատասխանում է նաև ամերիկյան MIL-STD-810H ռազմական ստանդարտի պահանջներին։ Մարտկոցի հզորությունը, իհարկե, բավականին մեծ է, բայց նույնը չի կարելի ասել լիցքավորման արագության մասին․ լարով լիցքավորման հզորությունը կազմում է ընդամենը 18 Վտ, անլար լիցքավորումը՝ 10 Վտ։

Օպերատիվ հիշողությունը 8 ԳԲ է, հիմնական տեսախցիկի սենսորը՝ 50 ՄՊ։ Հեռախոսն աշխատում է Unisoc T616 մեկ չիպային համակարգով և բավական ցածր կատարողականություն ունի․ սմարթֆոնն ընդամենը 274,000 միավոր է հավաքել AnTuTu-ի թեստի ժամանակ:

Էկրանը նույնպես աչքի չի ընկում․ անկյունագիծը 5,93 դյույմ է, կետայնությունը՝ HD+։ Սակայն սմարթֆոնն ունի կա շատ բարձր բարձրախոս (122 դԲ) և գերպայծառ լապտեր (126 լմ):

Ulefone-Power-Armor-16S-image-401-jpg copy_large.jpg (151 KB) 


 
 
 
 
  • Արխիվ