2025-ին ԱԲ-ը, թերևս, ցանկացած մարդուց ավելի խելացի կլինի, իսկ 2029-ին՝ ավելի խելացի, քան ողջ մարդկությունը միասին․ Իլոն Մասկ

13 մարտի, 2024  16:04

2025-ին արհեստական բանականությունն (ԱԲ) ավելի խելացի կլինի, քան ցանկացած մարդ, իսկ արդեն 2029-ին՝ էլ ավելի խելացի, քան ողջ մարդկությունը միասին վերցված, այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։

X սոցցանցի (նախկին Twitter) իր էջում վերհրապարակելով ամերիկացի համակարգչային գիտնական Ռեյ Կուրցվեյլի հետ Ջո Ռոգանի փոդքաստից մի հատված, որում անդրադարձ է արվում թեմային, թե երբ ԱԲ-ն կհասնի մարդու ինտելեկտի մակարդակին, Մասկը մասնավորապես, գրել է․

«Հավանաբար, ԱԲ-ը հաջորդ տարի ավելի խելացի կլինի, քան ցանկացած մարդ: Մինչև 2029-ին ԱԲ-ն հավանաբար ավելի խելացի կլինի, քան բոլոր մարդիկ միասին վերցրած»:

 


Նշենք, որ Իլոն Մասկը հանրահայտ ChatGPT չատբոտն ստեղծած OpenAI ընկերության հիմնադիրներից է: Սակայն ընկերության ներկայիս ղեկավար Սեմ Ալթմանի հետ կոնֆլիկտի պատճառով նա լքել է ընկերությունը 2018-ին։

Ավելի ուշ՝ 2023-ին, Մասկը հիմնադրել է ԱԲ-ով զբաղվող իր սեփական ստարտափը՝ X.AI Corp.-ը։ Վերջերս Մասկը աշխատանքի է ընդունել ԱԲ-ի մասնագետ Իգոր Բաբուշկինին, որն աշխատում էր DeepMind Lab-ում։ Նա նաև փորձել է նաև OpenAI-ի մի քանի աշխատակիցների ևս բերել իր մոտ աշխատանքի։

 


 
 
 
 
  • Արխիվ