Չինաստանում ԱԲ-ով գործող չատբոտը խորհուրդներ կտա նյարդավիրաբույժներին

11 մարտի, 2024  20:24

Չինացի մշակողները որոշել են արհեստական բանականությունը (ԱԲ) կիրառել նյարդավիրաբույժների աշխատանքում, որը նրանց կօգնի նրանց մշակել հիվանդների բուժման ճիշտ մարտավարությունը կամ ավելի ճշգրիտ ախտորոշել հիվանդությունները:

Այս տարվանից Պեկինի յոթ բժշկական կենտրոններ կսկսեն փորձարկել CARES Copilot 1.0 բժշկական չատբոտը, որը մշակել են Հոնկոնգի մասնագետները՝ օգտագործելով ամերիկյան Meta Platforms ընկերության Llama 2.0 մեծ լեզվական մոդելը:

Ըստ մշակողների, որպես չատբոտի ապարատային հիմք կիրառվել է մոտ 100 հաշվողական արագացուցիչ։ Այս թիվը մոտ հավասար համամասնությամբ բաժանվել է Nvidia A100 և չինական Huawei Ascend 910B արագացուցիչների միջև, որոնք համարվում են մոտ մրցակիցներ: Չինական ընկերությունները և հաստատությունները չեն կարող ձեռք բերել Nvidia A100 մակարդակի արագացուցիչներ ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ուստի որպես այլընտրանք նրանք օգտագործում են Huawei-ի մշակումները:

Լեզվական այս մոդելի ուսուցանման համար կիրառվել են մոտ մեկ միլիոն բժշկական գրառումներ և նյարդավիրաբուժության ոլորտում գիտական ​​աշխատություններ: Ըստ ստեղծողների՝ նեյրոցանցը կօգնի ոչ միայն ավելի ճշգրիտ ախտորոշել, այլ նաև մշակել ախտորոշիչ հետազոտությունների տվյալները՝ ներառյալ մագնիսական ռեզոնանսային պատկերման, ուլտրաձայնային և համակարգչային շերտագրության հետազոտությունների առաջնային տեղեկությունները։

Այս նեյրոցանցը կարող է նաև աշխատել պատկերների, աուդիո ձայնագրությունների և տեքստի հետ և զարգացման որոշակի փուլում նույնիսկ կկարողանա բժիշկներին առաջարկություններ անել հիվանդի բուժման ճիշտ մարտավարության ընտրության վերաբերյալ:

Չինացի փորձագետները դժգոհել են Nvidia-ի առաջադեմ արագացուցիչների հասանելիության բացակայությունից, սակայն լեզվական մոդելի ուսուցանման համար հիմնվում են ավելի ճշգրիտ տվյալների օգտագործման վրա, ինչը նրանց թույլ կտա լավ արդյունքների հասնել նույնիսկ համեմատաբար թույլ սարքավորման դեպքում:


 
 
 
 
  • Արխիվ