Honor-ը երբեք նման սմարթֆոն չի ունեցել․ հրապարակվել է Honor Magic6 Ultimate-ի առաջին պաշտոնական լուսանկարը

8 մարտի, 2024  14:19

Պաշտոնապես հաստատվել են խոսակցություններն այն մասին, որ Honor-ը կունենա սուպերֆլագման Magic6 Ultimate. ընկերությունը հրապարակել է սմարթֆոնի մասին առաջին թիզերը:

Լուսանկարում պատկերված է հիմնական տեսախցիկի դիզայնը, և այն շատ անսովոր տեսք ունի. Honor-ը նախկինում նման բան չի ունեցել:  

Նոր ֆլագմանի պաշտոնական ներկայացումը կկայանա մարտի 18-ին Չինաստանում։ Դրա հետ մեկտեղ սպասվում է նաև Honor Magic6 RSR Porsche Design-ի և Honor MagicBook Pro 16-ի ներկայացումը (նոութբուքն արդեն Եվրոպայում ներկայացվել է անցյալ ամիս):

Ըստ երևույթին Magic6 Ultimate-ը կառուցվելու է Magic6 Pro մոդելի հիման վրա, սակայն տարբերությունները կլինեն ոչ միայն արտաքին դիզայնի, այլև բնութագրերի մեջ։

Ակնկալվում է, որ Honor Magic 6 Ultimate-ը կունենա 4G, 5G ցանցերի աջակցություն, 12 ԳԲ/ 16 ԳԲ օպերատիվ հիշողության և 512 ԳԲ/1 ՏԲ ներկառուցված հիշողության տարբերակներ։ Սմարթֆոնը կունենա 6,85 դյույմ, LTPO OLED էկրան, Android 14 Os օպերացիոն համակարգ, Qualcomm Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր, 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։

Honor Magic6 Ultimate 2.jpg (355 KB) 

 


 
 
 
 
  • Արխիվ