Գերհզոր՝ 23,000 մԱ/ժ մարտկոց, 120 Վտ լիցքավորում, IP68 և 200 ՄՊ տեսախցիկ․ թողարկվել է Unihertz Tank 3 սմարթֆոնը

5 մարտի, 2024  14:07

Unihertz չինական ապրանքանիշը ներքին շուկայի համար թողարկել է Unihertz Tank 3 սմարթֆոնը։ Նախկինում այս մոդելը համաշխարհային շուկայում վաճառվում էր $500-ով, սակայն չինական շուկայի համար այն մի փոքր թանկացել է և արժե $650։ Սովորաբար Չինաստանում չինական սմարթֆոնները շատ ավելի էժան են, քան այլ երկրներում, սակայն ինչ-ինչ պատճառներով Unihertz Tank 3-ը բացառություն է դարձել։

Սմարթֆոնն աշխատում է MediaTek Dimensity 8200 SoC պրոցեսորով և Android 13 օպերացիոն համակարգով: Տպավորիչ է մարտկոցի հզորությունը՝ 23,800 մԱ/ժ, այն աջակցում է 120 Վտ լարային լիցքավորում։

Unihertz Tank 3-ն ունի 6,79 դյույմանոց էկրան՝ Full HD+ կետայնությամբ և 120 Հց կադրերի հաճախականությամբ։ Սարքն ունի նաև 50 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ, հիմնական տեսախցիկ՝ 200, 50 և 64 մեգապիքսել սենսորներով, լազերային հեռաչափ և գերպայծառ լապտեր: Սմարթֆոնի հաստությունը 31 մմ է, քաշը՝ 666 գրամ։

Սմարթֆոնը նաև ունի երկու SIM քարտի հնարավորություն, 5G, WiFi 6, Bluetooth 5.3, GNSS, NFC և USB Type-C, կողային մատնահետքի սենսոր, ինչն ավելի է մեծացնում դրա գրավչությունը բարձր ֆունկցիոնալ և դիմացկուն շարժական սարք փնտրող օգտատերերի համար: Unihertz Tank 3-ը նախատեսված է բավարարելու նրանց կարիքները, ովքեր իրենց սմարթֆոններից պահանջում են ճկունություն և առաջադեմ տեխնոլոգիաներ:


 
 
 
 
  • Արխիվ