2K, 120 Հց էկրան, Snapdragon 8 Gen 3 և ԱԲ գործառույթներ․ ներկայացվել է Meizu 21 Pro սմարթֆոնը, որը Galaxy S24 Plus-ի մրցակիցը կարող է դառնալ

1 մարտի, 2024  12:02

Meizu-ն ներկայացրել է իր Meizu 21 Pro սմարթֆոնը, որն իր բնութագրերով կարծես Samsung Galaxy S24 Plus-ի ուղղակի մրցակից լինի: Թեև ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ամբողջովին կանցնի սմարթֆոնների փոխարեն արհեստական բանականության (ԱԲ) ինչ-որ համակարգերի մշակմանը, սակայն կարծես դեռ չի հրաժարվել ավանդական շարժական սարքերից:

Meizu 21 Pro-ն ստացել է մեծ BOE էկրան՝ 6,79 դյույմ անկյունագծով, 2K լուծաչափով, 120 Հց կադրերի հաճախականությամբ և լայնաիմպուլսային մոդուլացիայի (PWM) 2160 Հց հաճախականությամբ։ Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 8 Gen 3 SoC-ի պրոցեսորով, հիշողության առավելագույն հզորությունը՝ 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված: Պրոցեսորի հովացման համար պատասխանատու է 4651 մմ2 մակերեսով գոլորշիացման խցիկը:

Meizu 21 Pro  (1).jpg (105 KB)

Հիմնական տեսախցիկն իր կետայնությամբ գրեթե նույնն է, ինչ Galaxy S24 Plus-ի սենսորը, սակայն իրենք՝ մոդուլները, բնականաբար, տարբեր են: Որպես հիմնական տեսախցիկ կիրառված է 50 ՄՊ OmniVision OV50H սենսոր՝ 1/1,3 դյույմ օպտիկական ձևաչափով, լայնանկյուն ոսպնյակ և OIS համակարգ։ Գերլայնանկյուն ոսպնյակով մոդուլն օգտագործում է 13 ՄՊ սենսոր, իսկ հեռաֆոտո ոսպնյակով մոդուլը, որն ապահովում է 3x օպտիկական խոշորացում, օգտագործում է 10 ՄՊ սենսոր։

Էլեկտրասնուցման ենթահամակարգի առումով Meizu 21 Pro-ն գերազանցում է Galaxy S24 Plus-ին. մարտկոցի հզորությունը շատ տարբեր չէ (5050 մԱ/ժ Samsung-ի 4900 մԱ/ժ-ի դիմաց), սակայն լիցքավորման հզորությունը Samsung-ից շատ ավելի մեծ է՝ 80 W լարային և 50 Վտ անլար:

meizu_large.png (526 KB)

Meizu 21 Pro-ն ստացել է հզոր վիբրացիոն շարժիչ, էկրանի տակ գտնվող ուլտրաձայնային մատնահետքերի սկաներ և ստերեո բարձրախոսներ: Սակայն ամենակարևորը Meizu Flyme 10.5 նոր ծրագրաշարն է՝ արհեստական բանականության գործառույթներով։ Օրինակ՝ սմարթֆոնը կարող է ներկայացնել զանգերի ամփոփագիր, ճանաչել տեքստը լուսանկարում, հեռացնել առարկաները լուսանկարից և քաղվածքներ պատրաստել երկար հոդվածներից: Ընդհանուր առմամբ, դա անում է մոտավորապես նույն բանը, ինչ AI-ն Galaxy S24-ը: Ճիշտ է, այս բոլոր գործառույթները դեռ առկա չեն սմարթֆոնում, քանզի այս ֆունկցիաներով ծրագրաշարի բաց բետա տարբերակը կթողարկվի մարտի 4-ին (սմարթֆոնների վաճառքը կսկսվի մարտի 2-ից)։

Գներն այսպիսին են՝ 12/256 ԳԲ տարբերակն արժե 695 դոլար, 16/512 ԳԲ տարբերակը՝ 750 դոլար, իսկ 16/1 ՏԲ տարբերակը՝ 820 դոլար:

 


 
 
 
 
  • Արխիվ