Համացանց են արտահոսել Samsung Galaxy Z Fold6-ի լուսանկարները․ ի՞նչ հնարավորություններ կունենա այն

28 փետրվարի, 2024  19:52

Ինսայդեր Սթիվ Հեմերսթոֆերը, որը համացանցում հայտնի է On Leaks մականունով, հրապարակել է Samsung-ի ապագա ծալովի ֆլագմանի՝ Galaxy Z Fold6-ի բարձրորակ ռենդերներային լուսանկարներ։ Ակնկալվում է, որ այս սմարթֆոնը հանրության կներկայացվի այս տարվա հուլիսին Galaxy Z Flip6-ի և Galaxy Ring-ի հետ միասին։

Ներկայիս Galaxy Z Fold5-ի համեմատ նոր մոդելն ավելի քառակուսի կլինի՝ Galaxy S24 Ultra-ի ոգով: Հիմնական տեսախցիկի համակարգը կունենա երեք մոդուլ։ Ներքին էկրանի անկյունագիծը կլինի 7,6 դյույմ, արտաքինը՝ 6,2 դյույմ։ Բացված վիճակում Galaxy Z Flip6-ը կունենա հետևյալ չափերը՝ 153,5 x 132,5 x 6,1 մմ:

Samsung Galaxy Z Fold6  11.jpg (82 KB)

Աղբյուրի տվյալներով՝ Samsung Galaxy Z Fold6-ը կստանա Snapdragon 8 Gen 3 For Galaxy պրոցեսոր, 12 կամ 16 ԳԲ օպերատիվ և մինչև 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։ Հիմնական տեսախցիկի սենսորների կետայնությունը կլինի 50, 12 և 10 ՄՊ, լիցքավորման հզորությունը՝ 25 Վտ։ Սմարթֆոնը կաշխատի One UI 6.1.1 ծրագրաշարով՝ հիմնված Android 14-ի վրա և կունենա Android-ի յոթ թարմացում։

Սթիվ Հեմերսթոֆերը վստահելի աղբյուր է և տարբեր սմարթֆոնների ռենդերներ ստեղծելու երկար փորձ ունի՝ նախքան դրանց պաշտոնական հրապարակումը: Այդպիսի արտահոսքերն հիշատակման են արժանի Samsung Galaxy S21, Huawei Mate 40, Pixel 5, Sony Xperia XZ4, Google Pixel 4 XL և այլ սարքերի ռենդերները։

 Samsung Galaxy Z Fold6 22.jpg (241 KB)

Samsung Galaxy Z Fold6.jpg (83 KB)


 
 
 
 
  • Արխիվ