Բարսելոնայում ընթացող Mobile World Congress-ին հայկական 14 ընկերություն է մասնակցում

27 փետրվարի, 2024  16:24

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ից 29-ը անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով մասնակցում է հայկական տեխնոլոգիական 14 ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։

Mobile World Congress 2 (1).jpg (308 KB)

Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։ 

Mobile World Congress 2 (2).jpg (170 KB)

Mobile World Congress 3.jpg (137 KB)

Mobile World Congress 5.jpg (267 KB)

Mobile World Congress 4.jpg (182 KB)


 
 
 
 
  • Արխիվ