Snapdragon 7 Gen 1 պրոցեսոր, OLED էկրան․ ներկայացվել է ամենաէժան ծալվող սմարթֆոններից մեկը՝ Nubia Flip 5G-ն

27 փետրվարի, 2024  12:09

Nubia ընկերությունը Բարսելոնայում փետրվարի 26-29-ը անցկացվող MWC 2024 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել է Flip 5G ծալվող սմարթֆոնը, որն ապրանքանիշի առաջին ծալվող սարքն է և մեկն է այս սեգմենտի ամենաէժան սարքերից։ Նորույթը նման է ZTE Libero Flip մոդելին, որը ներկայացվել է ճապոնական շուկայում անցյալ շաբաթ։

Nubia Flip 5G-ն աշխատում է Snapdragon 7 Gen 1 պրոցեսորով (մեկ Cortex-A710 միջուկ 2400 ՄՀց հաճախականությամբ, երեք Cortex-A710 միջուկ 2360 ՄՀց, չորս Cortex-A510 միջուկ 1800 ՄՀց և Adreno 60 MHz 64 միջուկ):

Սմարթֆոնն առաջարկում է 6,9 դյույմանոց ճկուն OLED էկրան, որն ապահովում է 2790×1188 պիքսել կետայնություն և 120 Հց թարմացման հաճախականություն: Սարքի արտաքին մասում կա լրացուցիչ 1,43 դյույմանոց էկրան՝ 466 × 466 պիքսել կետայնությամբ։

Երկրորդ էկրանը կարող է ծառայել որպես հիմնական 50 ՄՊ տեսախցիկի տեսադաշտ, ինչպես նաև մուտքային զանգեր ստանալու, մեդիա նվագարկումը վերահսկելու, եղանակի մասին տեղեկատվության ցուցադրման և այլ պարզ առաջադրանքների համար: Հիմնական տեսախցիկն ապահովված է 2 ՄՊ տեսադաշտի խորության սենսորով: Հիմնական էկրանի կողքին տեղադրված է 16 ՄՊ սելֆիի տեսախցիկը:

Nubia Flip 5G  2.jpg (329 KB)

Սարքն ստացել է 4310 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 33 Վտ հզորությամբ լիցքավորիչի աջակցությամբ։ Հեռախոսն ունի նաև Wi-Fi 802.11ax, Bluetooth 5.2 և NFC չիպի աջակցություն:

Nubia Flip 5G-ի գինն սկսվում է 599 դոլարից՝ այն դարձնելով շուկայում ամենամատչելի ծալվող սմարթֆոններից մեկը։ Արտադրողը հայտնել է, որ Nubia Flip 5G-ը հասանելի կլինի սև և ոսկեգույն գույներով։ Ցավոք, ընկերությունը տեղեկություն չի տրամադրել այն մասին, թե երբ սմարթֆոնը կհայտնվի վաճառքում։ Այնուամենայնիվ, նմանատիպ ZTE Libero Flip-ի վաճառքը նախատեսվում է սկսել փետրվարի 29-ին։


 
 
 
 
  • Արխիվ