Արբանյակային կապ, Kirin 9000S չիպով և 5 տեսախցիկ․ Huawei-ը ներկայացրել է Pocket 2 ծալվող սմարթֆոնը

22 փետրվարի, 2024  19:24

Huawei ընկերությունը ներկայացրել է Pocket 2 ծալովի սմարթֆոնը, որն ունի բարելավված դիզայնով ծխնի, որը, ըստ արտադրողի, հնարավորություն է տվել ազատվել էկրանի ծալվող հատվածի գծից։ Բացի դրանից՝ սա առաջին ծալովի սմարթֆոնն է, որի հիմնական տեսախցիկի բլոկը բաղկացած է չորս մոդուլից։

Huawei Pocket 2-ի հիմնական ներքին էկրանը 6,94 դյույմ է OLED, որն ապահովում է 1136 × 2690 պիքսել կետայնություն, թարմացման արագություն 1-ից 120 Հց և պայծառության կարգավորում՝ 1440 Հց հաճախականությամբ: Սարքի արտաքին մասում՝ տեսախցիկի բլոկի կողքին, կա լրացուցիչ շրջանաձև 1,15 դյույմանոց էկրան՝ 340 × 340 պիքսել կետայնությամբ և 1-ից 60 Հց թարմացման հաճախականությամբ:

Սարքը սնուցվում է 7 նմ ութմիջուկանի Kirin 9000S պրոցեսորով: Այն պարունակում է մեկ հատուկ միջուկ՝ հիմնված Cortex-A78-ի վրա՝ 2,62 ԳՀց հաճախականությամբ, երեք հատուկ միջուկ՝ հիմնված Cortex-A78-ի վրա՝ 2,15 ԳՀց հաճախականությամբ, չորս միջուկ Cortex-A510՝ 1,53 ԳՀց հաճախականությամբ և գրաֆիկական միջուկ Maleoon 910՝ 750 ՄՀց հաճախականությամբ։ Սմարթֆոնն ստացել է 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և կառաջարկվի 256 և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ կոնֆիգուրացիաներով կամ 1 ՏԲ տարբերակով։

Huawei Pocket 2 cover.jpg (164 KB)

Huawei Pocket 2-ի հիմնական արտաքին տեսախցիկի միավորը բաղկացած է 50 ՄՊ սենսորից՝ օպտիկական կայունացմամբ, լազերային ավտոմատ ֆոկուսով և f/1.6 օպտիկայով, 8 ՄՊ մոդուլից՝ հեռաֆոտո ոսպնյակով 3x օպտիկական խոշորացմամբ, օպտիկական կայունացմամբ և f/2.4 օպտիկայով, 12 ՄՊ լայնանկյուն մոդուլ՝ f/2.2 օպտիկայով և հիպերսպեկտրալ 2 ՄՊ մոդուլ՝ f/2.0 օպտիկայով։ Հիմնական էկրանի վերևում տեղադրված է f/2.2 օպտիկայով 10,7 ՄՊ տեսախցիկի անցք: Սմարթֆոնի հիմնական և առջևի տեսախցիկները կարող են տեսանկարահանել 4K։

Սմարթֆոնն ստացել է 4520 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 40 Վտ անլար լիցքավորման և 66 Վտ լարային լիցքավորման աջակցությամբ։ Huawei Pocket 2-ն ունի նաև երկկողմ արբանյակային կապի աջակցություն՝ Beidou համակարգի միջոցով:

Huawei Pocket 2 colors.jpg (112 KB)

Նոր արտադրանքի մյուս հնարավորություններից կարելի է առանձնացնել ստերեո բարձրախոսների, NFC-ի, միացման կոճակի վրա մատների սկաների առկայությունը, երկու SIM քարտի աջակցությունը, NM Card-ի մինչև 512 ԳԲ հիշողության քարտերի բնիկը, ինչպես նաև խոնավության պաշտպանությունը՝ ըստ IPX8 ստանդարտի։ Սմարթֆոնն աշխատում է HarmonyOS 4 օպերացիոն համակարգով։

Huawei Pocket 2-ը վաճառքում կհայտնվի փետրվարի 22-ից։ Նոր արտադրանքը սկզբում հասանելի կլինի միայն Չինաստանում։ Սարքը կառաջարկվի չորս գույներով՝ մոխրագույն, ռոկոկո սպիտակ, մանուշակագույն և սև։

Huawei Pocket 2 gift.jpg (255 KB)

Արտադրողը կառաջարկի նաև հատուկ Art Custom Edition: Այն պատված է չափազանց դիմացկուն Kunlun 2 ապակուց՝ շերտավոր մակերեսով, ունի 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն, նաև առաքվում է նվերների ընդլայնված հավաքածուով:

Huawei Pocket 2-ի 256 ԳԲ ներկառուցված ​​հիշողությամբ կոնֆիգուրացիայով տարբերակն արժե 7499 յուան ​​(1040 դոլար), 512 ԳԲ տարբերակը՝ 7999 յուան ​​(1110 դոլար), 1 ՏԲ-ով տարբերակը՝ 8499 յուան ​​(1180 դոլար), իսկ Art Custom Edition-ի հատուկ տարբերակը՝ 10999 յուան ​​(ավելի քան 1500 դոլար): 


 
 
 
 
  • Արխիվ