ԲՏԱ նախարարն այցելել է FAST հիմնադրամ, ծանոթացել իրականացվող ծրագրերին

22 փետրվարի, 2024  14:55

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST), որտեղ նախարարին է ներկայացվել միջազգային և պետական կառույցների հետ համագործակցությամբ FAST-ի կողմից իրականացվող ծրագրերը, դրանց գրանցած հաջողությունները և առաջարկող հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության (ԱԲ) կարևորությանը, Հայաստանում ԱԲ-ի կրթության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին։ Մասնավորապես՝ խոսվել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի իրականացման մասին, որի շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ԲՏԱ նախարարության և FAST-ի միջև՝ նպատակ ունենալով ապահովել ԱԲ-ի ուղղությամբ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապը, մրցունակ և նորարար մասնագետների սերնդի ձևավորումը:

FAST 2.jpg (143 KB)

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է ԱԲ-ի կարևորությունը հատկապես ներկայիս դարաշրջանում. այն բերում է նոր մտածողություն, ԱԲ-ի գործիքներն աշխարհը փոխելու իրական հնարավորություններ են ստեղծում ոչ միայն տեխնոլոգիական, այլև բոլոր ոլորտների համար: Հայաստանը կարող է ոչ միայն մասնակից դառնալ այս գործընթացներին, այլև առաջամարտիկ լինել ոլորտում՝ լուրջ դիրքեր գրավելով աշխարհում։

Նախարարը նշել է, որ պետական և մասնավոր կառույցները, հիմնադրամներն ու անհատները, փոխլրացնելով իրար, համատեղելով ուժերն ու ջանքերը, միասնաբար աշխատելով միայն, կարող են համագործակցության լայն շրջանակ ստեղծել և արդյունքում լուրջ հաջողություններ գրանցել։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

FAST.jpg (217 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ