2023-ի 10 ամենաշատ վաճառվող սմարթֆոնները

22 փետրվարի, 2024  22:14

2023-ի 10 ամենաշատ վաճառվող սմարթֆոններից յոթն արտադրել է Apple-ը, իսկ մնացած երեքը՝ Samsung ընկերությունը։ Այս մասին ասվում է Counterpoint Research վերլուծական ընկերության ուսումնասիրությունում։

Ընկերության տվյալներով՝ Apple-ն իր պատմության մեջ առաջին անգամ վարկանիշում զբաղեցրել է առաջին յոթ տեղերը։ Հետաքրքիր է, որ առաջին երեք դիրքերն զբաղեցրել են iPhone 14-ը, 14 Pro Max-ը և 14 Pro-ն, մինչդեռ iPhone 14 Plus-ը չի հայտնվել լավագույն տասնյակում: Ընդ որում, այս շարքի սմարթֆոնների վաճառքի կեսն ապահովել են ԱՄՆ-ն ու Չինաստանը։

Չորրորդ տեղը զբաղեցրել է բազային iPhone 13 մոդելը, որն առավել մեծ պահանջարկ է ունեցել Ճապոնիայում և Հնդկաստանում։ Հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ տեղերն զբաղեցրել են iPhone 15 Pro Max, 15 Pro և iPhone 15 սմարթֆոնները։

Samsung-ի սմարթֆոնները նույնպես տեղ են գտել լավագույն տասնյակում, չնայած միայն ընկերության բյուջետային հեռախոսները՝ Galaxy A14 5G-ն, Galaxy A04e-ն և Galaxy A14 4G-ն: Դրանք զբաղեցրել են տասնյակի վերջին երեք տեղերը։ Հետաքրքիր է, որ Samsung-ի առաջատար սմարթֆոններից և ոչ մեկը չի ներառվել վարկանիշում:

Ահա թե ինչ տեսք ունի ամբողջ վարկանիշային աղյուսակը.

top 10 best selling smartphones.png (156 KB)

Counterpoint Research-ի զեկույցը հաստատում է IDC-ի տվյալները, ըստ որոնց՝ անցյալ տարվա վերջին Apple-ն առաջ է անցել Samsung-ից՝ դառնալով առաջատարը սմարթֆոնների խոշորագույն արտադրողների շարքում։

Վերջերս Apple-ը վերջին յոթ եռամսյակում առաջին անգամ Եվրոպայում սմարթֆոնների վաճառքով առաջ է անցել Samsung-ից: Ընկերությունը տարեկան կտրվածքով ավելացրել է առաքումները 1%-ով՝ հասնելով 12,4 մլն միավորի:


 
 
 
 
  • Արխիվ