ԱՄՆ-ում խարդախները 3 մլն դոլարի 2700 կեղծ iPhone են փոխանակել իսկականով․ ինչպե՞ս է գործել սխեման

22 փետրվարի, 2024  10:25

ԱՄՆ-ում Չինաստանի երկու քաղաքացիներ դատապարտվել են ավելի քան 3 միլիոն դոլարի խարդախության համար. նրանք մի քանի տարի շարունակ Հոնկոնգում կեղծ iPhone-ներ են գնել, վերանորոգման պատրվակով ուղարկել են Apple-ի սպասարկման կենտրոններ և պահանջել, որպեսզի փոխարինվեն։ Այդ կերպ նրանք կարողացել են հազարավոր կեղծ սմարթֆոններ փոխարինել իսկականով։

ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչներ 33-ամյա Հաոտյան Սունը և Փենգֆեյ Սյուեն, որոնք այս նահանգում ապրել են 2017-ի հունիսից մինչև 2019-ի սեպտեմբերը, իրենց հանցակիցներ Վեն Ջին Գաոյի և Դիան Լուոյի հետ միասին Apple-ի սպասարկման կենտրոններ են հանձնել վնասված կեղծ iPhone-ներ՝ քողարկված որպես օրիգինալ սարքեր, և պահանջել են երաշխիքի շրջանակում դրանք փոխարինել նորերով։

Ընդհանուր առմամբ, իրենց գործունեության ընթացքում նրանք փորձել են փոխանակել մոտ 5000 կեղծ iPhone, սակայն կարողացել են փոխանակել ավելի քան 2700-ը, քանի որ դրանցում օգտագործված են եղել իրական iPhone-ների սերիական համարներ և IMEI կոդեր: Սակայն, ի վերջո, սարքերում հայտնաբերվել են կեղծ բաղադրիչներ, որից հետո Apple-ը ներքին հետաքննություն է անցկացրել, բացահայտել խարդախությունն ու հայտնել իրավապահ մարմիններին։ Հետագա հետաքննության ընթացքում հայտնաբերվել են կեղծ ապրանքների խմբաքանակներ, որոնք նախատեսված են եղել խարդախների համար։

«Սունը և Սյուեն Հոնկոնգից կեղծ iPhone-ների առաքումներ են ստացել UPS փոստարկղերով ամբողջ Կոլումբիայի տարածքում: Այնուհետև նրանք կեղծ սերիական համարներով և/կամ IMEI կոդերով կեղծ iPhone-ներ են առաքել Apple-ի մանրածախ խանութներ և Apple-ի լիազորված ծառայություններ մատուցողներին»,- ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության խոսնակի հայտարարությունում։

Երկու խաբեբաներն էլ ձերբակալվել էին դեռ 2019-ին, բայց միայն հիմա են կանգնել դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են փոստով խարդախության և փոստի կիրառմամբ դավադրության նպատակով խարդախություն կատարելու մեջ: Սունին և Սյուեին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Վերջնական դատավճիռը կհրապարակվի այս տարվա հունիսի 21-ին։

 

 

 


 
 
 
 
  • Արխիվ