Համացանցում են հայտնվել Samsung-ի պաշտոնական գովազդային նյութերը, որոնցում մանրամասներ են ներկայացվում ընկերության ապագա բյուջետային Galaxy F15 սմարթֆոնի մասին։ Այս մասին հայտնում է Smartprix-ը։
Սմարթֆոնը կունենա MediaTek Dimensity 6100+ պրոցեսոր, ինչն այն ավելի հզոր է դարձնում Dimensity 720 չիպսեթով Galaxy A15-ի համեմատ: Galaxy F15-ը կունենա նաև 6000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց և 25 Վտ արագ լիցքավորման աջակցություն, USB-C պորտ:
Գովազդային նյութերից հետևում է նաև, որ նոր արտադրանքը կստանա եռակի տեսախցիկ։ Չնայած Smartprix-ը չի բացահայտել մոդուլների բնութագրերը, ամենայն հավանականությամբ հավաքածուն կներառի լայնանկյուն տեսախցիկ, գերլայնանկյուն տեսախցիկ և մակրո տեսախցիկ:
Ակնկալվում է, որ Galaxy F15-ը կստանա Android-ի թարմացումներ մինչև 2027-ը, ինչպես նաև անվտանգության շտկումներ մինչև 2029-ը։
Մեկ այլ մանրամասն, որը բացահայտվել է արտահոսքի արդյունքում, այն է, որ Galaxy F15-ն ունի Voice Focus-ի աջակցություն: Voice Focus-ը արհեստական բանականությամբ աշխատող տարբերակ է, որը հեռացնում է ֆոնային աղմուկը հեռախոսազրույցի ընթացքում և օգտատիրոջ ձայնն ավելի լսելի դարձնում դիմացինին:
Էկրանի բնութագրերը դեռ անհայտ են, սակայն սպասվում է, որ Galaxy F15-ը կունենա 6,5 դյույմանոց էկրան՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ:
Samsung Galaxy F15-ը կներկայացվի Հնդկաստանում 2024-ի փետրվարի 22-ին: Նույն օրը ընկերությունը կհրապարակի նոր ապրանքի գինը։ Ակնկալվում է, որ այն համահունչ կլինի մեկ այլ բյուջետային սմարթֆոնի՝ Galaxy A15-ի գնին:
ամիս
շաբաթ
օր