Google-ը ներկայացրել է Pixel 8a-ն՝ բարելավված տեսախցիկով և թարմացումների 7 տարվա աջակցությամբ

8 մայիսի, 2024  18:41

Google-ը ներկայացրել է իր բյուջետային Pixel 8a սմարթֆոնի նոր տարբերակը, որն իր նախորդի համեմատ մի շարք էական բարելավումներ է ստացել։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Նոր մոդելի իմնական բարելավումներից մեկը նոր Google Tensor G3 պրոցեսորն է։ Սա վերջին սերնդի չիպ է՝ բարելավված կատարողականությամբ և էներգաարդյունավետությամբ: Հենց այս չիպով են աշխատում առաջատար Pixel 8-ն ու 8 Pro սմարթֆոնները։

Pixel 8a-ն արժե 499 դոլար և իր նախորդից տարբերվում է կատարելագործված 120 Հց էկրանով և յոթ տարի ծրագրային ապահովման թարմացումների աջակցությամբ: Մյուս բնութագրերը հիմնականում նույնն են, ինչ անցյալ տարվա Pixel 7a-ի դեպքում, ներառյալ 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությունը, ջրից և փոշուց պաշտպանությունը՝ ըստ IP67 ստանդարտի, էկրանին մատնահետքի սկաները և մի շարք այլ հնարավորություններ: 

Բարելավումներ է ստացել նաև Pixel 8a-ի տեսախցիկը։ 64 ՄՊ հիմնական մոդուլը (f/1.89) և 13 ՄՊ լայնանկյուն սենսորը (f/2.2) մնում են նույնը, սակայն առջևի տեսախցիկը բարելավվել է մինչև 13 ՄՊ (f/2.2):

Pixel 8a-ն ավելի կլոր է Pixel 7a-ի համեմատ: Նոր սմարթֆոնի ձևը հիշեցնում է Apple iPhone 7-ը: Հասանելի է սև, սպիտակ, կանաչ և կապույտ գույներով: Pixel 8a-ն ստացել է 4492 մԱ/ժ մարտկոց՝ 18 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ։

Pixel 8a-ն արդեն հասանելի է նախապատվերի համար, վաճառքը կմեկնարկի մայիսի 14-ին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ