Հզոր մարտկոց, Gorilla Glass Victus 2 էկրան և 1ՏԲ հիշողություն․ հրապարակվել են Xiaomi 14 Ultra-ի լուսանկարները

15 փետրվարի, 2024  12:12

MySmartPrice ռեսուրսը հրապարակել է Xiaomi 14 Ultra առաջատար սմարթֆոնի բարձրորակ ռենդերային լուսանկարները։ Սմարթֆոնը պետք է ներկայացվի այս տարվա փետրվարի 25-ին։

Ինչպես երևում է լուսանկարներից, նոր սմարթֆոնը նման կլինի Xiaomi 13 Ultra մոդելին։ Միաժամանակ սարքը շատ է տարբերվելու Xiaomi 14 և 14 Pro մոդելներից։

Սև տարբերակը, դատելով լուսանկարներից, պատված կլինի էկոլոգիական կաշվով, կունենա տիտանե կորպուս և ալյումինե շրջանակ։

Ըստ ավելի վաղ հրապարակված լուրերի՝ Xiaomi 14 Ultra-ն կստանա երկու պերիսկոպի տեսախցիկ, իսկ առհասարակ այն կունենա հինգ տեսախցիկ, չորս մոդուլ տեսախցիկի հիմնական բլոկում և ևս մեկ սելֆի տեսախցիկ։

Xiaomi 14 Ultra-ն կունենա 6.73 դյույմ LTPO AMOLED էկրան, 1440 x 3200 պիքսել, թարմացման 120 Հց հաճախականությամբ և Gorilla Glass Victus 2 ապակի։

Սմարթֆոնը կունենա օպերատիվ և ներկառուցված հիշողության մի քանի տարբերակ՝ 12 ԳԲ/256 ԳԲ, 16 ԳԲ/256 ԳԲ, 16 ԳԲ/512 ԳԲ և 16 ԳԲ/Տ1 ՏԲ։

Xiaomi 14 Ultra-ն կունենա 5300 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց՝ 90W լարային, 50W անլար և 10W անլար հետադարձ լիցքավորման հնարավորությամբ։ 

xiaomi-14-ultra-black-2_result_large.jpg (234 KB)
xiaomi-14-ultra-white-or-silver-2_result_large.jpg (240 KB)


 
 
 
 
  • Արխիվ