12 ԳԲ RAM, AMOLED էկրան, հզոր մարտկոց․ հրապարակվել են Samsung Galaxy A55-ի և Galaxy A35-ի լուսանկարները

9 փետրվարի, 2024  20:15

Հայտնի ինսայդեր Էվան Բլասը հրապարակել է Samsung-ի երկու նոր սմարթֆոնների՝ Galaxy A55-ի և Galaxy A35-ի բարձրորակ ռենդերներային լուսանկարներ։ Այս հեռախոսների պաշտոնական ներկայացումը սպասվում է շուտով։

Սրանք այս երկու նոր սարքերի մինչ օրս հրապարակված ամենաբարձրորակ լուսանկարներն են, որոնցում սմարթֆոները ներկայացված են նաև տարբեր գույներով: Իսկ ռենդերներից մեկում ընդգծված է միջին դասի այս մոդելների համար հիմնական առանձնահատկությունը՝ ջրից պաշտպանության առկայությունը (IP67)։

Ակնկալվում է, որ Samsung Galaxy A55-ը կունենա է 6,5 դյույմ անկյունագծով AMOLED էկրան, Full HD+ կետայնությամբ և 120 Հց կադրերի հաճախականությամբ: Galaxy A35-ում ամեն ինչ նույնն է, բայց անկյունագիծը մի փոքր ավելի մեծ է՝ 6,6 դյույմ:

GF1bmsQWUAAxQOV_large.jpg (1.68 MB)

Կրտսեր մոդելը կունենա Exynos 1380 SoC պրոցեսոր, ավելի ավագը կստանա Exynos 1480: Օպերատիվ հիշողության ծավալը մինչև 12 ԳԲ է, ներկառուցվածը՝ մինչև 256 ԳԲ: Մարտկոցի հզորությունը և լիցքավորման հզորությունը՝ համապատասխանաբար 5000 մԱ/ժ և 25 Վտ։ Երկու մոդելներն էլ կունենան IP67 պաշտպանություն։

Galaxy A35-ը կունենա առջևի 13 մեգապիքսել տեսախցիկ, իսկ հիմնականը կունենա 50 (OIS-ով), 8 և 5 մեգապիքսել կետայնությամբ սենսորներ։ Galaxy A55-ն ունի տարբեր սենսորների հավաքածու՝ 32 մեգապիքսել առջևի տեսախցիկում, 50 (OIS-ով), 12 և 5 մեգապիքսել՝ հիմնականում։

Էվան Բլասը նախկինում արել բազմաթիվ արտահոսքեր, որոնք իրական են եղել: Ժամանակին նա հրապարակել է Sony Xperia 5 II-ի, Galaxy Note20-ի, Galaxy Z Fold 2-ի, Galaxy Tab S7-ի, Galaxy Watch 3-ի և Samsung Galaxy Buds Live-ի, Xiaomi 12-ի, Xiaomi 12T-ի և Xiaomi 12T Pro-ի ճշգրիտ պատկերները մինչ դրանց պաշտոնական թողարկումը։


 
 
 
 
  • Արխիվ