Վարչապետն ընդունել է Embodied, Inc.-ի հիմնադրին․ քննարկվել են ՀՀ-ում ԱԲ-ին և ռոբոտաշինությանն առնչվող հարցեր

7 փետրվարի, 2024  17:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության բնագավառներում նոր ծրագրերի իրականացմանը, կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը ողջունել է պարոն Փիրջանյանի այցը Հայաստան և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ոլորտում գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ սերտ համագործակցության ու առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Պաոլո Փիրջանյայն 1.jpg (808 KB)

Պաոլո Փիրջանյանը նշել է, որ Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ է տեսնում և պատրաստ է նպաստել բնագավառի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Embodied, Inc․ ընկերությունն ստեղծել է Moxie AI ռոբոտը, որը Փիրջանյանը ներկայացլեր էր օրեր առաջ Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին։

 Պաոլո Փիրջանյայն  Moxie.jpg (414 KB)


 
 
 
 
  • Արխիվ