Yandex-ը 1 մլն ռուբլի պարգևավճար է առաջարկում․ ինչի՞ համար է այն և ովքե՞ր կարող են հավակնել

7 փետրվարի, 2024  16:24

Yandex ընկերությունը հայտարարել է «Սխալների որս» ծրագրի ընդլայնման մասին, որի շրջանակում նախկին 600,000 ռուբլու փոխարեն 1 մլն ռուբլի պարգևավճար է առաջարկում նրանց, ովքեր սխալներ կգտնեն իր պրոդուկտներում։ Նոր ծրագիրը ներառում է նաև այն ծառայությունները, որոնք ընկերությունը թողարկել է անցյալ տարի՝ «Станция Дуо Макс», «Станция Миди» և «ТВ Станция».

Ընկերությունը որպես թարմացված ծրագրի առաջնահերթ նպատակ է նշել նոր սարքերում սխալների որոնումը։ Նրանք, ովքեր կարող են շրջանցել այս սարքերի պաշտպանությունը և հայտնաբերել կարևոր խոցելիությունը, կստանան մինչև 1 մլն ռուբլի պարգևավճար:

Ավելացել է նաև նախկինում ներկայացված արտադրանքներում սխալներ գտնելու համար պարգևավճարը, ներառյալ «Станция Мини с часами»-ում և «Станция Макс»-ում խոցելիություն հայտնաբերելու համար. վերջնական գումարը կախված կլինի հայտնաբերված սխալի կարևորությունից: Մանրամասն տեղեկությունները ներկայացված են ծրագրի կայքում։

2023-ին Yandex-ը կրկնապատկել է ներդրումները իր արտադրանքի թվային անվտանգության ոլորտում՝ այն հասցնելով 6 միլիարդ ռուբլու։ Միջոցներն ուղղված են տվյալների պահպանման անվտանգ համակարգերի, խարդախության և DDoS հարձակումներից պաշտպանության, մուտքի վերահսկման համակարգերի և այլ ոլորտներում նոր լուծումների ստեղծմանը։

«Սխալների որս» ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուրը։ Դա համար հարկավոր է գտնել Yandex-ի արտադրանքում որևէ խոցելիություն և հայտնել ընկերությանն այդ մասին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ