Binance-ը նախատեսում է գնել FTX կրիպտոբորսան. ինչո՞ւ է FTX-ում խնդիրներ ծագեցին

9 նոյեմբերի, 2022  19:26

Աշխարհում կրիպտոարժույթների խոշորագույն բորսան՝ Binance-ը, մտադիր է գնել FTX կրիպտոբորսան, որն այս պահին աշխարհում հինգերորդն է մեկ օրում արվող գործարքների ծավալով։ Կլանումը կիրականացվի որպես ռազմավարական գործարքի մաս՝ FTX-ին իրացվելիության ճգնաժամից փրկելու համար։ Խնդիրն այն է, որ FTX-ին սնանկություն էր սպառնում էր, քանի որ վերջին օրերին այս բորսայից օգտվողները զանգվածային կերպով հանել են իրենց միջոցները պլատֆորմից։

Ի՞նչ խնդիրների է բախվել FTX-ը

FTX կրիպտոբորսան ինքն է դիմել Binance-ին ֆինանսական աջակցության համար՝ ընկերության իրացվելիության հետ կապված խնդրի պատճառով, և Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն այդ մասին հայտնել է Twitter-ում, իսկ FTX-ի դաշնային տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը հաստատել է այս տեղեկությունը։

Հետաքրքիր է, որ խնդիրները, որոնց բախվել է FTX-ը, ուղղակիորեն կապված են Binance-ի հետ: Դրանք սկսվել են, երբ Binance-ի ղեկավարը մրցակցին մեղադրել է FTX բորսայի թողարկած FTT թոքենների հետ կապված խարդախություններ անելու մեջ:

Այնուհետև Binance-ը սկսել է վաճառել այս թոքենները, և շատ ուրիշներ հետևել են այդ օրինակին, ինչի հետևանքով այս ակտիվների գինը $22-ից կտրուկ իջել է մինչև $14,2:

Այնուհետև օգտատերերն սկսել են հանել իրենց միջոցները FTX-ից. վերջին երեք օրվա ընթացքում նրանք հանել են ավելի քան 6 միլիարդ դոլար, ինչի հետևանքով ընկերությունը կանգնել է իրացվելիության դեֆիցիտի առաջ: FTX-ը ստիպված է եղել դադարեցնել օգտատերերի կողմից իրենց միջոցների դուրսբերման գործընթացը և օգնություն է խնդրել Binance-ից:

«Այսօր կեսօրից հետո FTX-ը օգնության համար դիմել է մեզ: Նրանք ունեն իրացվելիության զգալի դեֆիցիտ։ Օգտատերերին պաշտպանելու համար մենք ստորագրել ենք իրավաբանորեն պարտադիր ուժ չունեցող մտադրությունների մասին նամակ, որը ենթադրում է FTX-ի ամբողջական կլանում»,-  Twitter-ում գրել է Binance-ի գործադիր տնօրենը:

Գործարքի ֆինանսական պայմանների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն չի ազդի FTX US-ի և Binance US-ի վրա, որոնք առանձին ընկերություններ են։

Մինչ Binance-ի հետ ռազմավարական համաձայնագիր ստորագրելը, FTX-ը ներդրումների այլ աղբյուրներ է փնտրել և նախատեսում էր ֆինանսական իրավիճակը կայունացնելու համար $10-20 մլրդ ներգրավել։ Թե ինչու դա չի արվել և ինչու է ընտրվել Binance ընկերության կողմից կլանման տարբերակը, դեռ հայտնի չէ:

Ինչպե՞ս է Binance-ի հետ գործարքն ազդել FTX-ի վրա

Binance-ի կողմից FTX պլատֆորմը գնելու մասին լուրը հանգեցրել է FTT թոքենի 20% արժևորման (մինչև 17,50 դոլար մեկ կրիպտոմետաղադրամի համար): Այնուամենայնիվ, շուտով փոխարժեքն էլ ավելի է նվազել և հասել նվազագույնը $2,56-ի: Նյութը հրապարակելու պահին փոխարժեքը կազմում էր 5,02 դոլար (ավելին, մեկ օրում գինը նվազել է 68,78%-ով)։

Վերջին շրջանում կտրուկ նվազել են նաեւ բազմաթիվ այլ կրիպտոարժույթների գները։ Օրինակ՝ Bitcoin-ն այսօր արժե 18,107 դոլար (գինը մեկ օրում ընկել է 9,6%-ով):  

Նշենք, որ FTX կրիպտոբորսան վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել է 3,6 մլրդ դոլարի գործարքներ։ Այս հարթակում ներկայացված է 321 կրիպտոարժույթ և 511 զույգ կրիպտոմետաղադրամի շուրջ սակարկումներ են ընթանում։ Ավելին, այսօր FTX-ը համարվում է ամենացածր միջնորդավճարներով աշխատող բորսան։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ