Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

29 հունվարի, 2024  12:10

Հունվարի 29-ին Արեգակի վրա հզոր՝ M դասի բռնկում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի հելիոգեոֆիզիկական ծառայությունը։

«Հունվարի 29-ին արևային 3559 (N28W86) բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 61 րոպե տևողությամբ M6.8 բռնկում։ Բռնկումն ուղեկցվել է կարճ ալիքների ռադիոկապի խաթարմամբ»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։

Ինստիտուտի մասնագետները նշում են, որ բռնկումից հետո պրոտոնների հոսք է ներխուժել դեպի մերձերկրյա տիեզերական տարածություն, ինչը կարող է հանգեցնել մագնիսական փոթորկի:

Հիշեցնենք, որ վերջերս՝ հունվարի 22-ին, մոտ Երևանի ժամանակով 19։30 (EST 22:30), արևային հզոր բռնկում էր տեղի ունեցել «գրեթե միաժամանակ» երկու տարբեր արեգակնային բծերից, որոնք տեղակայված էին մեր աստղի հակառակ կիսագնդերում: Այս չափազանց հազվադեպ երևույթը ևս մեկ անգամ հիշեցում է, որ արագ տեմպերով մոտենում ենք արևի 11-ամյա շրջափուլի գագաթնակետին, որը հայտնի է որպես արևային առավելագույն:


 
 
 
 
  • Արխիվ