Նոր վիրուսը թույլ է տալիս գողանալ Apple համակարգիչ օգտագործողների կրիպտո դրամապանակները

25 հունվարի, 2024  14:16

MacOS օպերացիոն համակարգում կա գաղտնադուռ (backdoor)՝ ալգորիթմի թերություն, որը հարձակվողներին թույլ է տալիս գողանալ Apple-ի արտադրության համակարգիչ օգտագործող մարդկանց կրիպտո դրամապանակների պարունակությունը: Խնդիրը հայտնաբերել են «Կասպերսկու լաբորատորիա»-ի տեղեկատվական անվտանգության մասնագետները։

Գաղտնադուռը չարագործներին հնարավորություն է տալիս քողարկել համակարգչի կողմից ստեղծվող վնասակար թրաֆիքը՝ դրանով իսկ վիրուսի գործունեությունն աննկատ դարձնելով macOS անվտանգության համակարգերի համար: Այս խոցելիությունն օգտագործելու համար հաքերներն ստեղծել են տրոյական վիրուս, որը գողանում է կրիպտո դրամապանակի մուտքի տվյալները:

Տրոյական վիրուսը, ինչպես այսպիսի շատ այլ վիրուսներ, սովորաբար ներդրվում է ծրագրերի չլիցենզավորված՝ հաքարեային տարբերակներում: Երբ օգտատերը ներբեռնում է նման ծրագրակազմ և տեղադրում այն ​​իր համակարգչում, համակարգը նրան խնդրում է մուտքագրել իր ադմինիստրատորի մուտքաբառն ու գաղտնաբառը: Երբ օգտատերը մուտքագրում է դրանք, վիրուսը սարքը կառավարելու վերահսկողություն է ստանում և դա փոխանցում է հարձակվողին: Վերջինս կրիպտո դրամապանակի իսկական պատկերակն աննկատ փոխում է կեղծ տարբերակով: Եվ երբ տուժողը սեղմում է դրա վրա, ակտիվացնում է կեղծ հավելվածը և մուտքագրում է իր դրամապանակ մուտք գործելու տվյալները, հարձակվողները նույնպես ստանում են այդ տվյալները և դրանք օգտագործում են իրական դրամապանակից կրիպտոարժույթը գողանալու համար:

Ըստ «Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետների՝ այս սպառնալիքին կարող են ենթարկվել macOS 13.6 և ավելի նոր տարբերակով աշխատող համակարգիչները։


 
 
 
 
  • Արխիվ