Snapdragon 8 Gen 2, գերպայծառ էկրան և 5500 մԱ/ժ մարտկոց․ ներկայացվել է գլոբալ շուկայի համար նախատեսված OnePlus 12R-ը

24 հունվարի, 2024  18:19

OnePlus-ը ներկայացրել է համաշխարհային շուկայի համար նախատեսված ենթաֆլագման  OnePlus 12R սմարթֆոնը, որը բավականին տպավորիչ բնութագրեր ունի:

OnePlus 12R-ը (Չինաստանում հայտնի է որպես OnePlus Ace 3) կառուցված է Qualcomm Snapdragon 8 Gen 2 մեկ չիպային հարթակի վրա, թոփ տարբերակն ունի 16 ԳԲ օպերատիվ հիշողություն, սակայն ներկառուցված հիշողության միայն մեկ տարբերակ՝ 256 ԳԲ։

Սմարթֆոնն ստացել է OLED BOE X1 էկրան, որն իր բնութագրերով առանձնապես չի տարբերվում OnePlus 12-ի էկրանից: Էկրանն ունի 6,78 դյույմ անկյունագիծ, 1,5K կետայնություն և կադրերի փոփոխության 120 Հց հաճախականություն։ Առավելագույն պայծառությունը հասնում է 4500 քդ/մ2: Էկրանն ունի HDR10+ և Dolby Vision տեխնոլոգիաների աջակցություն և պաշտպանված է Gorilla Glass Victus 2-ով։

OnePlus 12R.jpg (78 KB)

Հիմնական տեսախցիկը ներկայացված է երեք մոդուլով. հիմնականում օգտագործվում է 50 ՄՊ Sony IMX890 սենսորը, որին լրացնում է օպտիկական կայունացման համակարգը։ Կա նաև մոդուլ՝ 8 ՄՊ սենսորով և գերլայնանկյուն ոսպնյակով և 2 ՄՊ սենսորով մոդուլ՝ մակրո լուսանկարչության համար։ Առջևի տեսախցիկը 16 ՄՊ է։

OnePlus 12R-ն ունի 9140 մմ2 գոլորշու խցիկի տարածք, այն նույնքան մեծ է, որքան OnePlus 12-ի դեպքում և 76%-ով ավելի մեծ, քան OnePlus 11R-ի գոլորշու խցիկը: Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, ունի 100 Վտ լիցքավորման աջակցություն: OnePlus 12R-ն աշխատում է Android 14-ով և ունի ջրից և փոշուց պաշտպանություն՝ ըստ IP64 ստանդարտի:

Հնդկաստանում 8/128 ԳԲ և 16/256 ԳԲ տարբերակներն առաջարկվում են 480 և 555 դոլարով։ ԱՄՆ-ում նմանատիպ տարբերակներն արժեն 500 և 600 համապատասխանաբար։ Եվրոպայում գները սկսվում են 700 եվրոյից։ 


 
 
 
 
  • Արխիվ