Google-ը ԱԲ-ը ինտեգրում է Chrome դիտարկչում․ ի՞նչ նոր գործառույթներ է այն առաջարկում

24 հունվարի, 2024  10:23

Google-ը հայտարարել է Chrome դիտարկչում արհեստական բանականության (ԱԲ) հիման վրա աշխատող մի շարք գործառույթներ ինտեգրելու մասին։ Դրանք նշանակալից քայլ կլինեն հանրահայտ դիտարկչի համար տրամաբանորեն հասկանալի և օգտատերերի համար հարմար ինտերֆեյս ստեղծելու գործում:

Հիմնական նորամուծություններից մեկը Tab Organizer գործառույթն է: Այն թույլ է տալիս ավտոմատ կերպով խմբավորել նմանատիպ թեմաներով ներդիրները, ինչը շատ ավելի հեշտ է դարձնում բազմաթիվ բաց էջերի կառավարումը: Գործառույթն ակտիվանում է մկնիկի աջ սեղմումով և օգտվողին առաջարկում է կազմակերպել ներդիրները, որոնք վերաբերում են, օրինակ, առցանց գնումներին կամ նորությունների ընթերցմանը: Այս ավտոմատացումը մեծապես հեշտացնում է նավիգացիան և թույլ է տալիս կենտրոնանալ բովանդակության վրա, այլ ոչ թե ներդիրները կառավարելու:

google 1jpg.jpg (98 KB)

Մեկ այլ նորամուծություն է Chrome Theme Store-ի ԱԲ-ով աշխատող թարմացումը: Այժմ օգտատերերը կարող են ընտրել պատկեր, ոճ և գունային սխեմա, որոնց հիման վրա ԱԲ-ն եզակի թեմա կստեղծի Chrome դիտարկչի համար։ Այն հիմնված է «տեքստից պատկեր» գեներացնելու տեխնոլոգիայի վրա, որը նման է Android-ում գեներատիվ պաստառներ ստեղծելու գործառույթին:

google 2.JPG (37 KB)

ԱԲ-ի ինտեգրման հաջորդ նորամուծությունը կլինի Help Me Write («Օգնիր ինձ գրել») գործառույթը, որը դիտարկչում կավելացվի հաջորդ ամիս: Այն օգտատերերին կառաջարկի ԱԲ-ի աջակցություն կայքերում ցանկացած տեքստային դաշտում տեքստեր կազմելու հարցում: Դա անելու համար պարզապես պետք է սեղմել ցանկացած տեքստային դաշտի վրա և ընտրել այս գործառույթը: Այնուհետև ԱԲ-ն կհարցնի, թե ինչ եք ուզում գրել և կստեղծի առաջին սևագիր տարբերակը: Այսպիսով, Help Me Write գործառույթը խոստանում է պարզեցնել նամակներ, գնումների մասին ակնարկներ գրելու և հրավերներին պատասխանելու գործընթացը:

google 3.JPG (76 KB)

Chrome դիտարկիչը Google-ի համար կարծես թե դառնում է առանցքային հարթակ ԱԲ ոլորտում իր վերջին մշակումները գործարկելու համար, ներառյալ իր Gemini մոդելը և Bard չատբոտը: Չնայած ԱԲ-ով աշխատող չատբոտերն այս օրերին լայնորեն տարածված են, դիտարկիչները մնում են միակ վայրը, որտեղ մշակողները կարող են հասանելիություն ունենալ գրեթե ամեն ինչի: Google-ի որոնողական համակարգն արդեն ծառայում է որպես զտիչ, որի միջոցով մենք տեսնում ենք համացանցը, և ընկերությունը ձգտում է ընդլայնել այդ դերը՝ ներառելով ԱԲ-ն որոնման, տեղեկությունների մշակման և նոր բովանդակության ստեղծման մեջ:


 
 
 
 
  • Արխիվ